22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

#Տնտեսություն 14 07 2023 Վարչապետի աշխատակազմին անհայտ նպատակով մոտ 400.000 եվրոյին համարժեք դրամ է հատկացվել․ 168․am

168.am-ը գրում է․ Արդեն որերորդ անգամն է, ինչ վարչապետի աշխատակազմը կառավարության պահուստային ֆոնդից խոշոր չափի գումարներ վերցնելու հայտ է ներկայացնում, որն էլ մշտապես հաստատվում է կառավարության նիստի ընթացքում։

ՀՀ քաղաքացիներին թափանցիկ աշխատաոճ խոստացած իշխանությունները շատ արագ սովորեցին հասարակությունից իրենց համար ոչ ցանկալի ֆինանսական աճպարարությունները թաքցնելու ձևը։ Անգամ հնարավոր է նրանց օրինակի հիման վրա պարզ ուղեցույց կազմել.

Քայլ 1: Նախագիծը ներառել կառավարության նիստի չզեկուցվող հարցերի շարքում։

Քայլ 2: Նախագիծը ներկայացնել լղոզված, մակերեսային ձևակերպումներով։

Քայլ 3: Պարտադիր ներառել հույժ գաղտնի կետեր, և դրանով պատճառաբանել հարցի չզեկուցվող լինելու փաստը։

Քայլ 4: Նախագծին կից այլ փաստաթղթեր չհրապարակել կառավարության պաշտոնական e-gov.am կայքում կամ հրապարակելու դեպքում կցել այնպիսիք, որոնք «ոչինչ չասող» տեղեկատվություն են պարունակում։

Որպես կանոն՝ նմանատիպ որոշումներով վարչապետի աշխատակազմին հատկացվում են տասնյակ-հազարավոր դոլարների համարժեք գումարներ, որոնց ծախսման, կամ, այս պարագայում ավելի ճիշտ կլինի կիրառել «վատնման» բառը, նպատակային նշանակությունը մնում է անհայտ։ Մե’կ վարչապետի աշխատանքային պայմաններն են բարելավում, մե’կ ինչ-որ խորհրդատվական ծառայություններ վերցնում։ Ի դեպ, խորհրդատվական ծառայությունների անվան ներքո գումարների տրամադրումն էլ կարելի է ներառել վերևում ներկայացված ուղեցույցի մեջ՝ գաղտնի է պահվում, թե որ անհատը կամ կազմակերպությունն է խորհրդատվություն տալիս, ինչ հարցերի շուրջ, ծառայությունները մատուցելու չափման համակարգը՝ հետևաբար՝ ապացույցներ ներկայացնելու, որ տվյալ խորհրդատվությունը տրվել է, նույնպես չկա. մի խոսքով, իդեալական տարբերակ բյուջեից գումար շորթելու համար։

Եվ այսպես, ժանրի բոլոր կանոնների համաձայն՝ վերջին կառավարության նիստի ժամանակ հերթական անգամ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի կողմից ներկայացվել է կառավարության պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին գումար հատկացնելու հարց։ Հարցն օրակարգում ներառված էր չզեկուցվողների շարքում, որոշման 2-րդ կետը՝ հույժ գաղտնի։ Խոսքը 390.5 հազար եվրոյին համարժեք դրամի մասին է, որից 225.5 հազար եվրոյին համարժեք դրամը՝ առաջին ինն ամիսների բյուջեով։ Գումարը հատկացվում է «Խորհրդատվական և վերլուծական ծառայություններ» միջոցառման համար, սակայն այլ մանրամասներ՝ այդ թվում, թե գումարը կոնկրետ ինչ նպատակով է հատկացվում, որոշման փաթեթի հրապարակվող մասում բացահայտված չէ։

Կառավարությունը, բնականաբար, այս որոշումն ընդունեց։ Ընդ որում, ընդունեց՝ անտեսելով հարցին կցված ամփոփաթերթում տեղ գտած ՀՀ ֆինանսների նախարարության գրավոր կարծիքը, որում ասվում է. «…հաշվի առնելով ՀՀ 2023թ. պետական բյուջեի մինչև տարեվերջ կանխատեսվող եկամուտների չափը և հավելյալ ծախսերի իրականացման կարիքները, այդ թվում՝ պաշտպանության, կենսաթոշակների և այլ ուղղությունների գծով նախատեսվող ծախսերը, ինչպես նաև նկատի ունենալով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի ծանրաբեռնվածությունը՝ վերջինիս դիտարկումը որպես նշված նախագծի ֆինանսավորման աղբյուր խնդրահարույց է»։ Կառավարությունը վեր հանված այս հիմնավոր առարկությունը, որ նման չափով գումարի հատկացումը պահուստային ֆոնդից կարող է լրջագույն խնդիրներ առաջացնել պաշտպանության և կենսաթոշակների ուղղությունների գծով նախատեսվող ծախսերն իրականացնելու համար, պարզապես ընդունել է «ի գիտություն», ինչպես կարելի է տեսնել հարցին կից ամփոփաթերթում։

Սա է Փաշինյանի ու իր թիմի վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության, ՀՀ քաղաքացիների կենսամակարդակի ու երկրի անվտանգային խնդիրներին։ Մի որոշմամբ ավելի քան 400 հազար եվրո գումար հանել պահուստային ֆոնդից, որը, անհայտ է, թե ինչ հարցի շուրջ խորհրդատվությունների վրա է ծախսվելու, թե դա ինչ վերլուծություններ են, կամ արդյո՞ք ծախսվելու է, թե՞ պարզապես գրպանվելու է, մինչդեռ տարեվերջին կարող է պետությունը բավականաչափ գումար չունենալ թոշակառուներին թոշակները փոխանցելու կամ երկրի անվտանգության համար կարևոր ծրագիր իրականացնելու համար։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ