16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

«Արցախի հարցն ուղնուծուծով քաղաքական հարց է: Ձեր պայքարը ո՞նց կարող է ապաքաղաքական լինել և արդյունք տալ». Վլադիմիր Մարտիրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«❗️Հիվանդին բժիշկը ապաբժշկական մեթոդներով չի փրկում:

❗️Ուսուցիչը աշակերտին ապակրթական մոտեցումներով չի կրթում:

❗️Ինժեները կառույցը ապատեխնիկական սկզբունքներով չի հատակագծում և կառուցում:

❗️Ֆերմերն իր գյուղատնտեսությունը առանց ապագյուղատնտեսական ու ապակլիմատիկ պայմանների հաշվարկի չի կազմակերպում:

Հայաստանի իշխանությունը Արցախը քաղաքականապես է հանձնում Ադրբեջանին, ոչ թե ապաքաղաքական: Արցախի հարցն ուղնուծուծով քաղաքական հարց է: Ձեր պայքարը ո՞նց կարող է ապաքաղաքական լինել և արդյունք տալ:

Ձեր պայքարը երբևէ չի կարող հիմնարար և սկզբունքային արդյունք ունենալ, եթե գոյութենական պայքարի հիմքում քաղաքական էլեմենտից հրաժարվում եք, թողնելով հումանիստական էլեմենտը:

Հասկացեք այս պրիմիտիվագույն կանոնը: Աշխարհից հումանիզմ մի պահանջեք և խնդրեք, նա դա երբեք չի ունեցել, որ տա»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ