22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ծաղկաձորից մնացել է ձորը․ «Իրավունք»

Մի շարք մտավորականներ, մշակութային գործիչներ հայտարարությամբ էին հանդես եկել` ահազանգելով, որ Ծաղկաձորը նահատակվում է աղետալի արագությամբ` ոչնչացվում են անտառները, ձորակներն ու բնական աղբյուրները՝ իրենց տեղը զիջելով բազմաֆունկցիոնալ բարձրահարկերի:

Ի՞նչ է կատարվում իրականում, «Իրավունքը» պարզել է հենց տեղում: Ծաղկաձորում արդեն կառուցվել եւ դեռ կառուցման ընթացքի մեջ են մեկ տասնյակից ավելի տասը-տասներկու հարկանի բնակելի շենքեր, որոնք հիմնականում կառուցվում են անտառները ոչնչացնելու ճանապարհով: Եվ ոչ միայն այս շինարարությունն է «թոզուդուման» կապել Ծաղկաձորում, այլ նաեւ ճանապարհներն են քանդված:

Ընդ որում`տեղացիներն ասացին, որ արդեն երկրորդ տարին է իրավիճակն այսպիսին: Պարզվում է` առաջին տարին սխալ ջրագծեր են անցկացրել, հիմա մեկ այլ կազմակերպություն է սարքում ճանապարհը` քանդելով նոր, բայց սխալ ճանապարհը:

Տեղում հանգստացողները բողոքում են, մարդիկ 50 հազար դրամ են վճարում ծաղկաձորյան հյուրանոցներում գիշերակացն անցկացնելու համար, բայց մաքուր օդ շնչելու փոխարեն` ահռելի քանակի փոշի են շնչում:

«Երեւանում հիմա, երեւի, ավելի մաքուր օդ է, քան Ծաղկաձորում: Եկել էինք հանգստանալու, վերադառնալու ենք` անհանգստացած»,-ասաց ընտանիքով, թերեւս վերջին անգամ Ծաղկաձորում հանգիստն անցկացնողներից մեկը»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ