10 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է, նրան մեկուսացրել են՝ վախերից ելնելով․ Սերժ Սարգսյան

Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է, Արմեն Աշոտյանին ուղղակի մեկուսացրել են՝ ինչ-որ վախերից ելնելով, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նա ընդգծեց՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին մեկուսացրել են ոչ միայն Արցախի հետ կապված հարցերից, գործընթացներից, այլև ներքաղաքական իրավիճակից հեռու պահելու նպատակով։

«Նաև միջազգային մեր գործընկերների հետ հարաբերություններից մեկուսացնելու նպատակով։ Շատ ակնհայտ է։ Նայեք, տեսեք՝ տարբեր հարցումներ են հրապարակվում, տեսեք՝ մարդկանց մեծ մասն ինչ է մտածում այդ առիթով։ Այստեղ կասկածելու ոչինչ չկա բացարձակապես։ Չկա կասկածելու ոչինչ։

Երբ 4 տարվա քրեական գործը սառեցնում են, նույն Արմեն Աշոտյանին չեն հարցաքննում, հետո ինչ-որ մտացածին բան են հորինում՝ իբր խափանման միջոցի պայմանները խախտելու մասին, ապա փոխում են խափանման միջոցն ու Արմեն Աշոտյանին մեկուսացնումեն, ակնհայտ է, չէ՞, որ այդ ամենը շինծու է»,- ասաց Սերժ Սարգսյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ