21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հիշե՛ք Խաչատուրովի մասին, միայն այդպես կարող եք վերականգնել մեր բանակի փառքն ու հզորությունը. վստահ եմ՝ հասկանում եք՝ ինչի մասին եմ խոսում. Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Նախօրեին մի շարք զինվորականների գեներալի կոչում է շնորհվել։ Պետք է անկեղծ ասեմ՝ ես չգիտեմ՝՝ այդ նոր գեներալներից ով ինչ արժանիք ունի, ինչպես է ծառայում, ինչ արժեքների է դավանում։ Ավելի ճիշտ՝ գրեթե չգիտեմ։ Համացանցում այսօր որոշ կարծիքներ ու մեկնաբանություններ կարդացի։ Մարդիկ հաշտ չեն մեր հրամանատարների հետ։ Ցավալի է, բայց այդպես է։ Իսկ ավելի ցավալին այն է, որ տեղ ունեն անհաշտ լինելու։

Բայցևայնպես, ուզում եմ բարի ծառայություն մաղթել մեր բանակի հրամանատարներին ու զինվորներին։ Բարի ծառայություն մաղթել ու նաև մաղթել լինել իսկական գեներալ։ Այնպիսին, ինչպիսին Գրիգորի Խաչատուրովն է։ Լինել իսկական գեներալ ու հիշել իսկական գեներալի մասին։ Հավատացե՛ք, պարոնա՛յք սպաներ, միայն այդպես դուք կարող եք արժանանալ Հայոց Բանակի գեներալի բարձր կոչմանը։ Խոսքս ոչ թե հրամանագրի, այլ իրական արժանիքի մասին է։

Հիշե՛ք Խաչատուրովի մասին։ Միայն այդպես կարող եք վերականգնել մեր բանակի փառքն ու հզորությունը։ Վստահ եմ՝ հասկանում եք՝ ինչի մասին եմ խոսում։

Թող Աստված ուժ տա ձեր բազուկներին և իմաստնություն՝ մտքին։ Բարի ծառայություն»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ