05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պետությունը պատրաստ չէ իր իսկ ընդունած օրենքի պահանջների կատարումն ապահովել․ Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
2021-ի ընտրություններից առաջ նիկոլենք լավ թեժացրին «զենքի ազատականացման» թեման, ահագին մարդու դրանով ոգևորեցին ու «քաղաքականությունից հեռու» պահեցին։
Երբ օրենքն ընդունվեց, պարզվեց, որ ոչ էլ թե այդքան ազատականացրել են [ըստ էության միայն ակոսափողի ձեռքբերման ստաժի հարցն են հանել մեջտեղից]։
Փոխարենը.
• Թղթաբանությունը կտրուկ թանկացավ [եթե նախկինում 12–15 հազար դրամ էր 5 տարին մեկ, հիմա դարձել է 60 հազարի կարգի]։
• «Վնիզապնը» պարզվեց, որ պետությունը պատրաստ չէ իր իսկ ընդունած օրենքի պահանջների կատարումն ապահովել, ինչը բերեց նրան, որ մինչ այսօր զենք չունեցած մարդիկ հիմա ընդհանրապես չեն կարող հրազեն գնել։ Որևէ հրազեն. թե՛ ակոսափող, թե՛ ողորկափող։
[Ողորկափողը դա ժողովրդի ասած «որսորդականն» ա, թեպետ դա այդքան էլ ճիշտ չէ]
Հետևություն. նիկոլենց հետ ցանկացած (թեկուզ անուղղակի) գործարք վաղ թե ուշ քո դեմ է աշխատելու։ Իրենց ոչ մի խոսքի հավատալ չի կարելի։ «Քաղաքականությամբ չզբաղվելը» նույնպես միշտ քո դեմ է աշխատելու։ Ըստ էության դա միակ լծակն է, որով կարող ես այս ռեժիմին ստիպել, որ ինչ-որ հարցում քեզ չգցի։ Հենց այդ լծակից հրաժարվում ես, ապա քեզ միանգամից գցում են…

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ