22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2023

Հումանիտար բեռների մուտքը ԼՂ կնպաստի խաղաղություն հաստատելու ջանքերին, դրական կազդի վստահության մթնոլորտի հաստատմանը. Փաշինյան

Ադրբեջանը խոչընդոտում է հումանիտար բեռների մուտքը Լաչինի միջանցք ու Լեռնային Ղարաբաղ, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Օգնությունը հասել է Սյունիքի մարզի Կոռնիձորի հատված՝ Լաչինի միջանցքի մուտքի հատված։ «Մենք խնդրել ենք, որպեսզի ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահներն ընդունեն բեռն ու տեղափոխեն Լեռնային Ղարաբաղ, որտեղ Լաչինի միջանցքի՝ շուրջ ութ ամիս ապօրինի արգելափակված լինելու հետևանքով հումանիտար ճգնաժամ […]

Ադրբեջանը հայաստանյան իշխանությունների հետ համատեղ քանդում է այն ամենը, ինչը Հայաստանը կապում է Արցախի հետ. Տիգրան Աբրահամյան

Ջանքերը պետք է կենտրոնացնել Հայաստանն Արցախին կապող միջանցքի անխափան գործելու ուղղությամբ, իսկ մեկանգամյա անցումները որևէ լուրջ խնդիր չեն լուծում: Ինչ վերաբերվում է Ադրբեջանի առաջ բերած` Աղդամ-Ստեփանակերտ երթուղուն, ապա դա Արցախի ադրբեջանացմանը տանելու կարճ եղանակներից է: Հեքիաթների շարքից է այն մոտեցումը, թե զուգահեռ երկու երթուղին էլ` Աղդամ-Ստեփանակերտ ու Գորիս-Ստեփանակերտ, կարող են զուգահեռ գործել: Ադրբեջանը հայաստանյան իշխանությունների […]

Կառավարությունը վարկը վերցրել է, աշխատանքը ավարտել չի հասցրել

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության (այսուհետ՝ ԶՖԳ) միջև 2016 թվականի հունվարի 26-ի թիվ CAM 1002 01 Y վարկային համաձայնագրի փոփոխություն №2-ով նախատեսվում է «Վեդի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագրի իրականացման և վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետները երկարաձգել համապատասխանաբար մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը և 2025 թվականի մարտի 1-ը: Համաձայնագրի նախորդ՝ №1 փոփոխությամբ նշյալ […]

ՔՊ վարչության նիստը բավականին թեժ է անցել՝ կապված հատկապես ավագանու ընտրությունների հետ. «Ժողովուրդ»

Հուլիսի 25-ին տեղի էր ունեցել ՔՊ վարչության նիստ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ՔՊ փակ նիստից: Նախ՝ տեղեկացանք, որ նիստը 2 ժամից ավելի է տեւել ու բավականին թեժ է անցել՝ կապված հատկապես ավագանու ընտրությունների հետ: Բանն այն է, որ ՔՊ-ականներին դեռ չի հաջողվում վերջնական որոշում կայացնել Արմեն Փամբուխչյանի տեղակալների հարցով. […]

Արցախի խորհրդարանը նոր նախագահ կընտրի. «Ժողովուրդ»

«Երեկ առավոտյան տեղեկացանք, որ Արցախի քաղաքական վերնախավում որոշել են փոխել ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին, ով Արայիկ Հարությունյանի կուսակիցն է։ Տարբեր պատճառներ էին նշում, գլխավորը՝ որ նա իրավիճակին չէր տիրապետում, խմելու հանդեպ սեր ուներ եւ երբեմն անզգույշ հայտարարություններ էր անում: Վերջինը. «Ադրբեջանը բազմազգ երկիր է, հազարամյակներ շարունակ մենք ապրել ենք կողք-կողքի»: Եվս մի պատճառ էին ասում․ […]

Զինծառայող է մահացել

Հուլիսի 26-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանը: Հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով կատարվում է քննություն: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Դատարանը բավարարել է Դավիթ Տոնոյանի միջնորդությունը. նա կմասնակցի ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին

Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբը հայտնում է, որ Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Դոլմազյանի, բավարարել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի կողմից ներկայացված միջնորդությունը իրեն ՀՀ ԱԺ «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելուն թույլատրելու վերաբերյալ։ Դատարանը թույլատրել է Քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2 օր՝ առավոտյան […]

Անհայտ կորած զինծառայողների ծնողները բացել են Բաղրամյան փողոցը. նրանք հանդիպելու են փոխոստիկանապետին

Անհայտ կորած զինծառայողների ծնողները բացել են Բաղրամյան փողոցը և գնում են հանդիպելու փոխոստիկանապետի հետ: Այդ մասին ծնողները հայտնեցին լրագրողներին: «Փորձենք հասկանալ, թե ինչ են ասում: Մենք էլ ենք հասկանում, որ դա փափուկ բարձ է: Բայց էնպես չէ, որ գնացին էլ հետ չենք գալու»,-նշեցին նրանք:

Շուտով վրաններ ենք տեղադրելու Բաղրամյանի վրա, անժամկետ կմնանք այնքան, մինչև Փաշինյանն ընդունի. անհետ կորածի ծնող. news.am

Բոլորին խնդրում եմ միանալ մեզ, որ գոնե մեր տղերքը «մի ոտք» շուտ տուն գան: Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա իրականացնող անհետ կորած զինծառայողի մայրը։ «Անհետ կորածների բոլոր ծնողներին խնդրում եմ թողեք ձեր հողը, գոմը, ամեն ինչը, եկեք ձեր ամենաթանկի համար պայքարեք։ Ո՞ւր են այն կանայք, որոնց ամուսինները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի