29 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Նախապես հավաքում են ու գրանցում ՔՊ-ին հավատարիմ անձանց անձնագրերը, որ միայն այդ անձինք կարողանան մոտենալ Փաշինյանին. «Հրապարակ»

Ուրբաթ օրը՝ հուլիսի 28-ին, սպասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Վարդենիս։ Այցի օրակարգը վարդենիսցիներին հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ նա այցելելու է Սոթք։ Արդեն նախապատրաստական անվտանգային աշխատանքներ են անցկացվում` տհաճ անակնկալները բացառելու համար։

Մեր աղբյուրը հայտնում է, որ նախապես հավաքում են ու գրանցում ՔՊ-ին հավատարիմ անձանց անձնագրերը, որ միայն այդ անձինք կարողանան ճեղքել պաշտպանական գիծն ու մոտենալ երկրի ղեկավարին: Որ հանկարծ ինչ-որ մեկը չգա ու զոնտիկով անսպասելի խփի կամ ասի՝ «դավաճան»։ Վարչապետի մամուլի խոսնակ Նազենի Բաղդասարյանին հարցրինք այցի մասին, ասաց, որ տեղյակ չէ։ Լինելո՞ւ է նման այց, անվտանգության միջոցառումներն արդեն սկսվա՞ծ են՝ հարցրինք խոսնակին։ «Չի բացառվում, սակայն իմ կոմպետենցիան չէ, որ ես տեղեկացված լինեմ»,- ասաց նա»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ