23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2023

Արցախից ծանր հիվանդների տեղափոխումը Երևան անհնար է դարձել. սա հումանիտար որևէ սկզբունքի մեջ չի տեղավորվում. Անահիտ Ավանեսյան

Արցախից ծանր հիվանդների տեղափոխումը Երևան անհնար է դարձել, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Մենք անընդհատ այսպիսի լուրջ սրացումներ ենք ունենում, փորձում ենք տեղում բժիշկների հետ կապի միջոցով հնարավորինս ապահովել, որ մասնագիտական թիմերը միասնական ցույց տան բժշակական օգնություն, բայց սա չի կարող լուծում հանդիսանալ», – ասաց նա։ Ավանեսյանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի […]

Մենք վճարել ենք շատ-շատ, որ Փաշինյանը երթևեկի գերնոր Mercedes-ով, իսկ Աննա Հակոբյանը՝ գերնոր Mercedes-ով և գերնոր Lexus-ով

Մենք՝ բոլորս վճարել ենք շատ-շատ, որ Նիկոլ Փաշինյանը երթևեկի գերնոր Mercedes-ով, հետո մենք՝ բոլորս վճարել ենք, որ տիկին Աննա Հակոբյանը երթևեկի հա՛մ մի հատ գերնոր Mercedes-ով, հա՛մ մի հատ գերնոր Lexus-ով, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ «Հետո մենք վճարել ենք նրան համար, որ վարչապետի անվտանգության բոլոր մեքենաները փոխվեն ամենանոր […]

Ֆեյսբուքի լայքի նշանը, մի շիշ քաշած արաղ ու Չալոն՝ առյուծի փոխարեն, սա է Փաշինյանի պատկերացրած զինանշանը. Մամիջանյան

Մեր զինանշանն իր մեջ պարունակում է այն ամենն, ինչով մենք հպարտանում ենք. մեր կրոնը, մեր պատմությունը, մեր պայքարելու և հաղթելու ունակությունները, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ արձագանքելով ՀՀ զինանշանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ «Ուզում եմ հասկանալ, թե Փաշինյանի երազած զինանշանն ինչ տեսք է ունենալու։ Երևի շուտով բերելու է փոխի, […]

Ադրբեջանը տվել է ԼՂ-ում էթնիկ զտման գործողությունների մեկնարկը. խաղաղություն հաստատելու ուղղությամբ մեր աշխատանքները պետք է լինեն շարունակական. Վարչապետ

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը, ԼՂ-ին էլեկտրական էներգիայի ու բնական գազի մատակարարումնեի արգելափակումը, որը շարունակվում է վեց ամիս, ծայրահեղ կերպով սրել են հումանիտար իրավիճակը, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Եթե նախորդ ամսվա ընթացքում քարոզչական նպատակներով Ադրբեջանը որոշ անցանելիություն էր ապահովում Լաչինի միջանցքով Կարմիր խաչի ու ռուս խաղաղպահների միջոցով, երեկվանից զրոյացվել է […]

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ

Հունիսի 16-ին՝ ժամը 10:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ: Այս մասին հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Հայկ Մամիջանյանի, Տարոն Մարգարյանի և Աննա Մկրտչյանի հետ այցելեցին ձերբակալվածների պահման վայր` հանդիպելու մեր ընկեր Արմեն Աշոտյանին. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է. «Հայկ Մամիջանյանի, Տարոն Մարգարյանի և Աննա Մկրտչյանի հետ այցելեցին ձերբակալվածների պահման վայր` հանդիպելու մեր ընկեր Արմեն Աշոտյանին: Արմենի ուժեղ կամքի ու համառ բնավորության մասին բոլորը գիտեն, այս մասին նույնիսկ ավելորդ է լրացուցիչ խոսել: Արմենը միայն խնդրեց փոխանցել, որ շնորհակալ է բոլորին` իր կողքին կանգնելու և սատարելու համար»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված