22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2023

Նուբարաշեն ՔԿՀ-ում տեսակցեցի Արմեն Աշոտյանին». Տիգրան Աթանեսյան

Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նուբարաշեն ՔԿՀ-ում տեսակցեցի Արմեն Աշոտյանին: Տրամադրությունը մարտական է, իր երախտիքն է հայտնում բոլորին աջակցության համար»:

Ինչո՞ւ Ջալալ Հարությունյանը չի ներկայանում ԱԺ քննիչ հանձնաժողով․ «Ժողովուրդ»

Ինչո՞ւ Ջալալ Հարությունյանը չի ներկայանում ԱԺ քննիչ հանձնաժողով։ Ապրիլի 18-ին ՀՀ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել էր, որ ասել է պարոն Փաշինյանին, որ, ըստ հերթականության, իրենք Ջալալ Հարությունյանին հրավեր են ուղարկելու 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի նիստին մասնակցելու համար: «Պաշտոնական հրավեր դեռ չենք ուղարկել, բայց կուղարկենք։ Զոհրաբ Մնացականյանից հետո ես […]

«Կլուբնիկ-կոտլետ»-ը ամենևին էլ «բանակի համար ամեն ինչ անել» չէ. «Փաստ»

Նիկոլ Փաշինյանի մանիպուլ յատիվ հայտարարություններին ու «հեքիաթասացություններին» անդրադառնալը միգուցե անշնորհակալ ու արդեն նաև ձանձրալի զբաղմունք է: Գուցե ոմանք համարեն նաև նրա կողմից արհեստականորեն հրապարակ նետվող օրակարգի սպասարկում: Բայց, այդուամենայնիվ, չի կարելի դրանք անուշադրության մատնել: Կոնկրետ բանակի մասին Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարեց, թե միգուցե իր և իր թիմի ամենամեծ սխալն այն է եղել, որ վստահել են […]

Դատարանն Արմեն Աշոտյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը չի տրամադրել. Աթանեսյան

Դատարանը Արմեն Աշոտյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը չի տրամադրել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հակակոռուպցիոն դատարանի կողմից այսօր կալանավորված ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Նա նաեւ հավելել է. «Կողմերին տրամադրվել է որոշման քաղվածք: «Որոշման քաղվածք» հասկացություն վերաբերելի օրենսդրության մեջ չկա: Քրեակատարողական հիմնարկը Սահմանադրությամբ և օրենքներով լիազորված չէ անձին անազատության մեջ պահելու ինչ-որ […]

Այս պայմաններում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման ուղիների շուրջ իրական երկխոսություն սկսելն անիրատեսական է. Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳՆ-ն Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսություն հաստատելու փորձերի մասին վերջերս ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցներում անանուն դիվանագիտական աղբյուրներին հղումով տարածված աղմկահարույց հրապարակումների առնչությամբ պարզաբանում է տարածել։ «Արցախի Հանրապետությունն ամենաշահագրգիռ կողմն է տարածաշրջանում կայուն և արդար խաղաղության հաստատմանն ուղղված երկխոսության և խաղաղ բանակցությունների միջոցով Ադրբեջանի հետ հակամարտության համապարփակ լուծում գտնելու հարցում: 44-օրյա պատերազմի ավարտից հետո արդեն […]

Արմեն Աշոտյանին խափանման միջոցի պայմանների խախտելու հիմքով կալանքի ներկայացնելու հետ կապված՝ ՔԿ հայտարարությունը և հրապարակած ձայնագրությունը պետք է լինեին համոզիչ. Արման Թաթոյան

Արման Թաթոյանը գրում է. «Արմեն Աշոտյանին խափանման միջոցի պայմանների խախտելու հիմքով ձերբակալման և կալանքի ներկայացնելու հետ կապված՝ քննչական մարմնի հայտարարությունը և հրապարակած ձայնագրությունը պետք է լինեին համոզիչ՝ հատկապես հաշվի առնելով, որ ձերբակալումը տեղի ունեցավ արդեն իսկ տևական ժամանակ նախաձեռնված վարույթով: Անհրաժեշտ էր ցույց տալ [հստակ] ազատությունից զրկելու հետ չկապված տևական ժամանակ ընտրված կոնկրետ խափանման միջոցի` […]

Արմեն Աշոտյանը կարողացավ հաղթել Նիկոլ Փաշինյանին. Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյանը գրում է. «Արմեն Աշոտյանը կարողացավ հաղթել Նիկոլ Փաշինյանին։ Նա ստորացրեց նրան այն աստիճան, որ հայրենիքի գողը, անճարությունից ելնելով, ստիպված եղավ առևանգել ու ազատազրկել նրան։ Ամեն ինչ կանխատեսելի էր, ինչպես կանխատեսելի է այն, որ ոչ հեռու ապագայում նրանց կարգավիճակի տեղափոխություն կլինի` Աշոտյանը կդառնա որոշում կայացնող, Փաշինյանը` ցմահ կալանավոր։ Պատժվելու են Աշոտյանի և հայրենիքի փրկության […]

Հայաստանը վաճառելու գործարքը շարունակվում է․ Վազգեն Մանուկյան

«Անկախ»-ի խնդրանքով Վազգեն Մանուկյանն անդրադարձել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորմանը։ -Պարոն Մանուկյան, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կալանավորվեց՝ հարուցված քրեական գործում «խափանման միջոցի պայմանները խախտելու» համար։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս գործընթացը։ Ի՞նչ նպատակ է դա հետապնդում։ -Ոչ մի լուրջ փաստարկ չբերվեց, թե ինչու խափանման միջոցը փոխեցին կալանքի։ Դա Նիկոլ Փաշինյանի սովորական խաղերից է։ Բնականաբար ակտիվ քաղաքական […]

Հունիսի 17-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հունիսի 17-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը։ ԹԵՄԱ՝ Արցախի շրջափակումը․ ՀՀԿ-ի նախաձեռնած «Արցախը երբեք չի´ լինելու Ադրբեջանի կազմում», «Ո´չ Արցախի էթնիկ զտմանը» խորագրով ստորագրահավաքը․ հակառակորդի կողմից հրադադարի խախտումը․ Արմեն Աշոտյանի կալանավորումը․ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված