ՀՀ հարցված քաղաքացիների 3.8 տոկոսն է լիովին դրական գնահատում Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ «Ավելի շուտ դրական՝ 5.4%, ավելի շուտ բացասական՝ 18.5%-ը, 8.9%-ը դժվարացել է պատասխանել, 63.4%-ը բացասական է գնահատել ԼՂ-ն Ադրբեջանի կազմում տեսնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը», – լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց MPG-ի հայաստանյան ղեկավար Արամ Նավասարդյանը 63.4%-ը բացարձակապես դեմ է […]
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքել է լոնդոնյան այցի վերաբերյալ մամուլի հրապարակումներին, ըստ որոնց, նա պետության հաշվին Լոնդոն է մեկնել կնոջ ու դստեր հետ։ «Այո՛, Լոնդոնում կյանքը եռում է, իսկ որոշների մոտ՝ լեղին: Հատուկ այն բոլոր անգործ, նախանձ և չտես մարդկանց համար, ովքեր որոշել են քննարկել, թե ինչպես եմ ես քայլել Լոնդոնում և ինչպես նկարվել […]
Զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանն ազատ արձակվեց։ Դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, որոշում կայացրեց մեղավոր ճանաչել Գայանե Հակոբյանին, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառել։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր հրապարկված հերթական սոցիոլոգիական հետազոտությունն, ինչպես լաբորատոր ախտորոշում, կրկին փաստում է Հայաստանի խորքային ճգնաժամը տարբեր ոլորտներում, հատկապես ՝ քաղաքական: Եվ այսպես. ✅ Հայաստանի բնակչության մոտավորապես 82 %-ը մերժում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղը ճանաչվում է որպես Ադրբեջանի տարածքի մի մաս: Սա Նիկոլի ոչ լեգիտիմության հերթական […]
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Սոչիում առանձին հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ Պուտինն այսօր Սոչիում է։
Հայաստանում ակտիվ աշխատանքներ են տարվում էլեկտրաէներգիայի շուկայի աստիճանական ազատականացման ուղղությամբ, ինչը նոր հնարավորություններ է բացում և բարենպաստ պայմաններ է ստեղծում էլեկտրաէներգիայի միջպետական առևտրի համար։ Այս մասին այսօր Սոչիում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Եվրասիական կոնգրեսում։ Նրա խոսքով, Հայաստանն իրականացնում է ենթակայանների և էլեկտրահաղորդման գծերի լայնածավալ վերակառուցում և Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան բարձրավոլտ գծերի […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, պնդում է՝ զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի արարքը պետք է իրավական գնահատական ստանա։ Այսօրվա դատական նիստից առաջ լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ վատ չի՞ զգում, որ զոհվածի մորը դատարան հասցրին։ «Հարգելի՛ս, յուրաքանչյուր դեպք պետք է իրավական համապատասխան գնահատական ստանա։ Ինչ վերաբերում է «հերոսի մայր» արտահայտությանը՝ դրա մասին արդեն խոսել […]
Հունիսի 8-ին` ժամը 17:35-20։30- ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման արևելյան և հյուսիսային ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ ժամը 18։20-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Կարվին տեղամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ […]