22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 13, 2023

Դա ցույց է տալիս, որ կան տարածքային նկրտումներ ՀՀ–ի նկատմամբ. Ալիևի ու Էրդողանի հիմնական ուղերձները՝ ըստ Տաթևիկ Հայրապետյանի

Տաթև Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում ներկայացրել է այսօր տեղի ունեցած Ալիև–Էրդողան համատեղ ասուլիսի ժամանակ հնչած հայտարարությունների հիմնական կետերը։ Ըստ նրա՝ դրանք են՝ «–Ալիևը շնորհավորել է Էրդողանին հաղթանակի առթիվ և նշել՝ խորհրդանշական է, որ այցը տեղի է ունենում Շուշիի դեկլարացիայի կնքման երկրորդ տարելիցի ժամանակ (հիշեցնեմ, որ այդ դեկլարացիան ռազմաքաղաքական պակտ է՝ ուղղված առաջին հերթին Հայաստանի դեմ, […]

Այս պահին բանակցային գործընթացում երկու կողմն էլ ադրբեջանական շահն են պաշտպանում. Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի խոսքերը, ով Հանրապետության հրապարակից հայտարարել էր, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման պարագայում կարծիք է հարցնելու հենց նույն հրապարակից: «Անցան տարիներ ու Նիկոլ Փաշինյանը ստեց», – ԱԺ հայտարարությունների ժամին ասաց Մամիջանյանը: Նրա խոսքով՝ այս պահին ՀՀ իշխանությունը բանակցում է առանց որևէ երաշխիքի Արցախի բնակչության՝ Ադրբեջանի կազմում […]

Բաքվում կայացել է Էրդողանի և Ալիևի հանդիպումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 13-ին պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան: Այցի շրջանակներով տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների դեմ առ դեմ հանդիպում, որին հաջորդել են կառավարության անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Հանդիպումներին հաջորդել է նախագահների ճեպազրույցը, որի ժամանակ կողմերը հանդես են գալիս հայտարարություններով:

Ադրբեջանը կրակ է բացել Տրետուքի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Հունիսի 13-ին՝ ժամը 11:30-11:45-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Տրետուքի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Սոթքի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն կիրառել է նաև ականանետ: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հայկական կողմում տուժածներ չկան:

Գաղափարները քննարկելու ենք ՀՀ խորհրդարանական ու արտախորհրդարանական բոլոր առողջ ուժերի հետ և դուրս գանք պայքարի. Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ խոսեց իրենց առաջիկա գլխավոր անելիքների և մարտավարությունների մասին։ «Այն, ինչի մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, խաղաղության պայմանագիր չէ։ Դա նոր կապիտուլյացիա է, եթե դա ստորագրվի, ապա այն ողբերգական ու աղետալի հետևանքներ է ունենալու հայ ժողովրդի համար։ Դա կանխելու միակ, գլխավոր ճանապարհը համաժողովրդական ընդվզման և դիմադրության ճակատի […]

Կոչ ենք անում ՌԴ խաղաղապահ ուժերին՝ խստագույնս հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը և հետաքննել Ադրբեջանի կողմից հնչեցվող բոլոր դեպքերը. ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տևական ժամանակ է, ինչ գրեթե ամեն օր կեղծ լուրեր է տարածում Լեռնային Ղարաբաղում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, ԼՂ պաշտպանության բանակի կողմից հրադադարի խախտումների վերաբերյալ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։ «Հատկանշական է, որ ՌԴ խաղաղապահների կողմից հրապարակվող տեղեկատվական նյութերում արձանագրվել են հրադադարի` միայն ադրբեջանական կողմից խախտումներ: Հաշվի առնելով արդեն իսկ ավանդական […]

Ըստ ՔՊ-ական պատգամավորի՝ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը հետաձգվել է Էրդողանի՝ Բաքու այցի պատճառով

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը ենթադրում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը հետաձգվել է, քանի որ ադրբեջանական կողմն այս օրերին հյուր ունի: «Մասնավորապես, Թուրքիայի նախագահն է պատրաստվում այցելել Բաքու, իմ կարծիքով, ուղղակի այդ օրերին իրենց արտգործնախարարը չէր կարող բացակայել երկրից», – ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Եղոյանը: Հարցին՝ գուցե, ինչ-որ բա՞ն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի