Նիկոլ Փաշինյանը կմեկնի Անկարա՝ մասնակցելու Էրդողանի երդմնակալության արարողությանը
                        Հայաստանի Հանրապետությունը ստացել է հրավեր՝ մասնակցելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը, հայտնում են ՀՀ կառավարությունից։ Հունիսին 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Անկարա՝ արարողությանը մասնակցելու համար։
                
                        
                        
                        
                        



































