22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 20, 2023

Արևմուտքը փորձում է սեպ խրել ՀԱՊԿ անդամ երկրների հարաբերություններում․ Լավրով

Արևմուտքը ՀԱՊԿ-ը դիտարկում է որպես միջազգային ասպարեզում իր գերակայությանը սպառնացող գործոն՝ այդպիսով փորձելով պառակտում մտցնել Կազմակերպության շարքերում, նույն կերպ նա փորձում է պառակտում մտցնել նաև ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի շրջանակներում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։ «Մենք արձանագրեցինք, որ Արևմուտքը ՀԱՊԿ-ը, ինչպես նաև ԲՐԻԿՍ-ը և […]

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարներ են բացվել. Բայրամով

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարներ են բացվել՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ հարգանքի վրա, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա նշել է, թե Ադրբեջանը վճռական է շարունակելու զարգացումը, որը նպաստում է տարածաշրջանի համար ավելի ապահով և բարեկեցիկ ապագայի կերտմանը։ Բայրամովն ասել է նաև, որ շահագրգռված են […]

Արցախն արագորեն գլորվում է անվտանգային ու հումանիտար աղետի անդունդը. Արտակ Բեգլարյան

Արցախն արագորեն գլորվում է անվտանգային ու հումանիտար աղետի անդունդը, և բոլոր պետությունները պետք է իրենց բաժին պատասխանատվությունը ստանձնեն ու կանխեն վերահաս ողբերգությունը: Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ կից հրապարակելով լուսանկարներ, թե ինչպես են ադրբեջանական զրահամեքենաները փակել Արցախ-Հայաստան միակ ճանապարհը: «Արցախը ադրբեջանական շրջափակման ներքո է […]

Ինչո՞ւմ է մեղադրվում Արմեն Աշոտյանը

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն Արմեն Աշոտյանի վերաբերյալ քրեական վարույթով այս մի քանի օրվա ընթացքում տարածել է հաղորդագրություններ, գաղտնի քննչական գործողությունների ձայնագրություններ, որոնց արդյունքում գրեթե ամբողջությամբ հրապարակվել են այս քրեական վարույթի նախաքննական տվյալները: Նման պայմաններում, դեռևս չավարտված նախաքննության փուլում, ես, որպես Ա.Աշոտյանի պաշտպան, արդեն կարող եմ ազատորեն հրապարակավ հայտնել թե՛ իմ […]

Արարատ Միրզոյանի մասնակցությամբ մեկնարկել է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների նիստը՝ նեղ կազմով

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ մեկնարկել է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների նիստը՝ նեղ կազմով։ Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հիշեցնենք՝ հունիսի 19-20-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կգտնվի Մինսկում՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։

Ի պաշտպանություն Արմեն Աշոտյանի և այլ քաղբանտարկյալների

Ներկայացնում ենք ի պաշտպանություն Արմեն Աշոտյանի և մյուս քաղբանտարկյալների՝ մեր նախաձեռնությանը այս պահին միացած հանրային գործիչների ոչ ամբողջական ցուցակը։ Ցուցակը կհամալրենք այսօր երեկոյան։ #Ազատություն_Քաղբանտարկյալներին Գերաշնորհ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան – Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ 2. Արթուր Մարտիրոսյան – կոնֆլիկտաբան, բանակցային գործի մասնագետ, ԱՄՆ CM & Partners ընկերության ավագ խորհրդատու 3. Արթուր Աթանեսյան – ԵՊՀ […]

Այս ակցիաները շարունակական են լինելու. պատկան մարմիններից դեռ համարժեք արձագանք չկա. Սիմոն Բաբայան

Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը լրագրողների հետ զրույցում կարևորեց միջազգային գործընկերների արձագանքը։ Հիշեցնենք, որ փաստաբանները բողոքի ակցիա են իրականացնում ոստիկանության մոտ՝ պահանջելով անհապաղ դադարեցնել փաստաբանի ծեծին մասնակցած ոստիկանների լիազորությունները։ «Ես ակնկալում եմ, որ հանրապետության նախագահը ևս պետք է համապատասխան արձագանք հղի։ Արդեն քանի օր է՝ մենք խոսում ենք այս իրավիճակի մասին, բայց, ցավոք, չենք տեսնում […]

Հենց հիմա Նիկոլն ուղիղ եթերում խաբում է. Էդուարդ Շարմազանով

Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հենց հիմա Նիկոլը ուղիղ եթերում խաբում է։ Նա չի ասում ամենակարեւորը. հոկտեմբերի 19-ին նա մեզ ասել է, որ պատերազմն արդեն տանուլ է տրված ու սա պարտություն է։ Նա նաեւ ասել է, որ խնդրել է Պուտինին ՀՀ սահմանին ռուսական դրոշներ տեղադրեն, որ Ադրբեջանը […]

Նոյեմբերի 7-ին Օնիկ Գասպարյանը զեկուցեց Շուշիի անկման մասին, ասացի՝ հետ վերցրեք. մինչև եռակողմ հայտարարության ստորագրման պահը՝ ինձ զեկուցում էին, որ Շուշիի մի մասը ՊԲ-ի վերահսկողության տակ է. Վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում այսօր պարզաբանեց, թե ինչու պատրեազմը կանգ առավ նոյեմբերի 9-ին։ Ըստ նրա՝ այս հարցում շրջադարձային դեր է խաղացել Շուշիի անկման գործընթացը։ «Շուշիի կորստից հետո հարվածի տակ էր հայտնվելու Ստեփանակերտը, անխուսափելիորեն պիտի ուժեղանար ճնշումը Մարտունու վրա ու որ, ամենակարևորն է, շուրջ 25 հազար զինվոր կհայտնվեր շրջափակման մեջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի