18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 20, 2023

Թշնամին Մարտունու, Շուշիի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը

Հունիսի 19-ի ժամը 11:05-ից հունիսի 20-ի ժամը 07։55-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու, Շուշիի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Այդ մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Հունիսի 19֊ի ժամը 09։15-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն […]

ՔՊ-ականները հուլիսից մինչեւ սեպտեմբեր պարտավոր են լծվել Երեւանի ավագանու ընտրություններին՝ ով ինչով կարող է․ «Հրապարակ»

ՔՊ-ականների համար ամառը թեժ է լինելու, նրանք կես ամիս ունեն հանգստանալու համար, իսկ հուլիսից մինչեւ սեպտեմբեր պարտավոր են լծվել Երեւանի ավագանու ընտրություններին՝ ով ինչով կարող է։ Սրանով է պայմանավորված, թերեւս, որ ԱԺ նստաշրջաններին հաջորդող ավանդական արտահերթ նիստերը որոշել են անցկացնել ոչ թե այս կամ հաջորդ շաբաթվա ընթացքում, այլ տեղափոխել են հուլիս: Հիշեցնենք, որ անցած շաբաթ […]

Փաշինյանը «հպարտ քաղաքացիների» ուսերին նստած՝ թաքնվում է հենց այդ «հպարտ քաղաքացիներից»․ «Փաստ»

Երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր դարձել վարչապետ, փորձում էր ամեն կերպ ցույց տալ, թե ինքը տարբերվում է բոլոր ղեկավարներից ու հատկապես նախկիններից։ Նա սկզբում ոտքով էր տեղաշարժվում կառավարական մի շենքից մյուսը, մոտենում էր մարդկանց, զրուցում նրանց հետ, ուղիղ եթերներ կազմակերպում ու այդպիսով ձգտում էր ընդգծել, թե ինքը «ժողվարչապետ» է։ Նույնիսկ դեպքեր եղան, երբ Փաշինյանը հեծանիվ […]

Ռուս խաղաղապահները ևս զրկված են սնունդից․ «Իրավունք»

Արդեն 5-րդ օրն է, ինչ Արցախ որեւէ հումանիտար բեռնափոխադրում չի իրականացվել: «Իրավունքի» տեղեկություններով` հումանիտար աղետը թակել է նաեւ ռուս խաղաղապահների դուռը: Նրանք եւս զրկված են սնունդից: Իհարկե, պահուստները բավարարում են, սովի չեն մատնվել նաեւ արցախցիները, սակայն դեռ որքան կդիմակայեն, դժվար է ասել: Ադրբեջանական կողմը մասնավորապես ռուս խաղաղապահներին առաջարկում է ինչքան ուզում են սնունդ ձեռք բերել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի