22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 12, 2023

Ադրբեջանը կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Հունիսի 12-ին՝ ժամը 14:15-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հայկական կողմում տուժածներ չկան:

«Մեռնեմ արևիդ, պարոն նախագահ, հետ արի». քաղաքացին՝ Սերժ Սարգսյանին

Այսօր՝ հունիսի 12-ին, ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրը ՀՀԿ-ականները ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելել էին Կոմիտասի անվան պանթեոն։ Սերժ Սարգսյանին տեսնելով՝ պանթեոնի մոտ մի կին բացականչեց. «Պարոնն նախագահ ջան, ես քո ցավը տանեմ, պարոն նախագահ, հետ արի, էլի, ես քո ցավը տանեմ, հետ արի։ Մեռնեմ արևիդ, պարոն նախագահ, հետ արի»։

Նիկոլ Փաշինյանն Արցախի կորստի հոմանիշն է․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանը հոմանիշն է Արցախի կորստի։ «Ցավոք սրտի, մեր կանխատեսումներն իրականություն են դառնում, 44-օրյա պատերազմից հետո արցախուրացությունն ու հայկական շահերի հաշվին սեփական քաղաքական կարիերան առաջ տանելու մոլուցքը Նիկոլի մոտ դարձավ էլ ավելի հիվանդագին»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Ըստ Աշոտյանի՝ շատ կարևոր է, որ այսօր քաղաքական բոլոր դիտարկումները դրվեն մի […]

Մահացել է Սիլվիո Բեռլուսկոնին

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, որը ուրբաթ օրը հոսպիտալացվել էր Միլանի Սան Ռաֆայել կլինիկա, մահացել է 87 տարեկան հասակում, հայտնում է Corriere della Sera թերթը։ Բեռլուսկոնին հիվանդանոց էր տեղափոխվել ուրբաթ կեսօրին՝ բուժհաստատությունից դուրս գրվելուց ընդամենը երեք շաբաթ անց:

Մայորի և փոխգնդապետի անփութության հետևանքով «Հին Թաղեր»-ում հակառակորդը տիրացել է քարտեզին և շրջափակել մարտական դիրքը

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի 120 հոգանոց անձնակազմը՝ փոխգնդապետ Ջ.Մ.-ի հրամանատարությամբ, 2020 թվականի նոյեմբերի 26-ից անցել է Պաշտպանության բանակի հրամանատարի անմիջական ենթակայության ներքո և մարտական հերթապահության ընդգրկվել «Հին Թաղեր» տեղամասի արևելյան սահմանի 12 մարտական դիրքերում՝ ստանձնելով մարտական հերթապահություն։ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 2020 թվականի […]

Նիկոլ Փաշինյանը կներկայանա 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կներկայանա 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովը հունիսի 20-ին՝ ժ․10։00-ին, հրավիրել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մասնակցելու քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։ Քննիչ հանձնաժողովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից ստացել է դրական պատասխան», – հայտնում են ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի […]

Ադրբեջանը բունկերներ է փորել հայկական Գյավուրկալա բնակատեղիի վաղքրիստոնեական դամբարանադաշտում. monumentwatch.org

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. «Ինչպես հստակ երևում է «Կովկասի ժառանգության մշտադիտարկում» (“Caucasus Heritage Watch” ) կայքի հրապարակած տիեզերական լուսանկարից, Ադրբեջանը բունկերներ է փորել ԱՀ Մարտակերտի շրջանի Հայկաջուր (նախկին ադրբեջանական Սոֆուլլու) գյուղում գտնվող Գյավուրկալա (բառացի՝ անհավատների բերդ) հայկական վաղքրիստոնեական բնակատեղիի դամբարանադաշտի տարածքում: Գյավուրկալան Տիգրանակերտից հետո Արցախյան տափաստանի ամենաընդարձակ վաղքրիստոնեական հայկական բնակատեղին […]

Կառավարությանը խնդիրը ոչ թե կոնկրետ օրենքով սահմանված առաջնահերթություններն են, այլ թիվ, պլան կատարելը․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քատուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Վարժական հավաքների կարևոր սկզբունքների պահպանման անհրաժեշտության մասին բազմիցս եմ խոսել, սակայն դրանց առանցքային նպատակները երկրորդ պլան են մղված: Ինչո՞վ բացատրել երևույթը, երբ հավաքների են հրավիրվում 3-4 տարի առաջ պարտադիր ժամկետային զինծառայություն անցած, 44-օրյա պատերազմին մասնակցած անձինք: Մի կողմ դնենք պատերազմին նրանց մասնակցությունը: Եթե վերջիններս 3 տարի […]

Հունիսի 13-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հունիսի 13-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը։ ԹԵՄԱ՝ Արցախի շրջափակումը․ Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա․ Խաղաղության դարաշրջանն ու նոր պատերազմի ռիսկերը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի