«Այսօր աճուկային ճողվածքի վիրահատության է ենթարկվել Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Խնդրում ենք աղոթել շուտափույթ ապաքինման համար»,- նշվում է ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրությունում։ Հիշեցնենք, որ Պարգև Սրբազանը գտնվում է ԱՄՆ-ում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը կոչ է անում գործուն քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար։ «Մինչ Լաչինի միջանցքը շարունակում է ապօրինի կերպով արգելափակված մնալ, այս գիշեր Ադրբեջանի կողմից ԱԹՍ-ների հարձակման հետևանքով կա 4 զոհ։ Հարավային Կովկասում ապակայունացման ռիսկը բարձր է», – «Թվիթեր»-ում գրել է վարչապետը։ Հիշեցնենք՝ հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի […]
Մարտակերտի եւ Մարտունու ուղղությամբ հունիսի 28-ին ադրբեջանական հերթական սադրանքի հետեւանքով զոհված ՊԲ զինծառայողներ Արմո Աբգարյանը եւ Գագիկ Բալայանը Արցախի Մարտունու շրջանի Գիշի գյուղից էին: NEWS.am-ին Գիշիի գյուղապետ Սերոբ Աղաբեկյանը ասաց, որ Արմո Աբգարյանը 54 տարեկան էր, Գագիկ Բալայանը՝ 36: «Երկուսն էլ աշխարհազորային էին, կամավորներ: Գագիկն էլ Արմոն էլ 4 երեխա ունեն, բազմազավակ ընտանիք են: Արմոյի […]
Եվ սա կոչվում է «խաղաղության դարաշրջան», գրել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով զոհեր ունենալու հանգամանքին։ «2020 թվականի հուլիսին ՀՀ Տավուշի մարզում ծավալված և մի քանի օր տևած մարտական գործողությունների ընթացքում զոհվել էր հայկական բանակի 4 զինծառայող։ Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի ղեկավարած բանակային ստորաբաժանման անհամաչափ հարվածների հետևանքով՝ թշնամին ունեցել է 11 զոհ, որոնց թվում՝ մեկ գեներալ, […]
«Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը արհամարհանքով է վերաբերվում ՀՀ Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ստեղծված 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովին և դրանում ծավալվող ցանկացած քննարկումներին, որոնք նպատակ ունեն արդարացնելու այդ իշխանական ռեժիմի պարագլուխ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների պատերազմական հանցագործությունները և հայրենիքի հանձնումը թշնամուն՝ անմիտ դատողություններով, սուտ, […]
Հայաստանի նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը հասցրել այսօրվա վիճակին դիվանագիտական ու ռազմաքաղաքական գիտելիքների բացակայության, ծրագիր չունենալու և որոշումներ կայացնելիս ոչ ռացիոնալություն դրսևորելու պատճառով։ Ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման մեջ Օսկանյանը նշում է՝ Հայաստանի նման երկրի առաջնորդությունը Փաշինյանի հագով չէր։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Իմ նախորդ գրառման մեջ ասել էի, որ […]
«Երեւանի առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Ժաննա Ասատրյանի նախագահությամբ, վճիռ է կայացրել, որով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանից հօգուտ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի բռնագանձել է 655 հազար 500 դրամ։ Ավելի վաղ մենք գրել էինք, որ համալսարանը գումարի բռնագանձման պահանջով հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ՔՊ-ական պատգամավորի։ Բանն այն է, որ Վահագն Ալեքսանյանը սովորել է այդ համալսարանի […]