22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 22, 2023

Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը. զինծառայող է վիրավորվել

Հունիսի 22-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող Մհեր Կամոյի Հակոբյանը։ ՊԲ-ից հայտնում են, որ Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի խախտման և զինծառայողի վիրավորման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Մինչ այս պահը պաշտպանության կողմին չի տրվել Արմեն Աշոտյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը

Մինչ այս պահը պաշտպանության կողմին չի տրվել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը: Փաստաբան Տիգրան Աթանեսյանը տեղեկացրել է, որ օրենքով որոշումը պետք է տրամադրվեր կայացման պահից՝ երեք ժամվա ընթացքում, մինչդեռ արդեն անցել է 145 ժամ: «Արմեն Աշոտյանը ձերբակալվել է հունիսի 15-ի առավոտյան, կալանքի մասին որոշումը կայացվել է հունիսի 16-ին», – նշել է Աթանեսյանը։

Հունիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հունիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը։ ԹԵՄԱ՝ Արցախի շրջափակումը․ Նիկոլ Փաշինյանի ելույթը 44-օրյա Քննիչ հանձնաժողովում․ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորումը։

Պարզ քայլեր, որոնք պարտավոր է անել Հայաստանը. Վահե Հովհաննիսյան

Արցախի շրջափակման հարցում լացուկոծի փոխարեն պետք է կոնկրետ գործողությունների ծրագիր։ Հայաստանի իշխանությունները ոչ մի իրական քայլ չեն անում, նույնը վերաբերում է Արցախի իշխանություններին։ Անծրագիր լացուկոծը զրո արդյունք է տալու։ Մենք այս պահին նաև չգիտենք՝ այդ անգործությունը անելիքի չիմացությունի՞ց է, թե՞ պետական քաղաքականություն է։ Սա կարևոր հարց է, բայց այս պահին ավելի կարևոր է շրջափակված արցախահայությանը […]

Նիկոլի արյունը ավելի կարմի՞ր է, թե՞ ուղղակի կապույտ է… «Փաստ»

Երբ Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը հայտարարեց, թե պատրաստվում է ներկայանալ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, որը հեռարձակվելու է ուղիղ եթերով, արդեն պարզ էր, թե ինչ շոու է նախատեսվում բեմադրել։ Միաժամանակ, Փաշինյանն անոնսել էր, որ իր խոսքում շատ մեծ նորություններ չեն լինելու։ Ըստ էության, շատ քիչ բան է լինելու բանակցային գործընթացի վերաբերյալ, […]

Պահուստային ապրանքները կբավարարեն ամենաշատը երկու ամիս․ «Հրապարակ

Լաչինով հումանիտար բեռներ անցկացնելու արգելքից հետո Արցախում ճգնաժամային իրավիճակ է՝ առաջին անհրաժեշտության ապրանքների դեֆիցիտ։ Հումանիտար բեռների արգելքի լուրը լսելուց հետո մարդիկ, կարելի է ասել, սրբել են խանութները։ Մեր աղբյուրները վստահեցնում են, որ պահուստային ապրանքները կբավարարեն ամենաշատը երկու ամիս, սակայն եթե պետական ճշգրիտ քաղաքականություն իրականացվի, գուցե կես տարի դեռ խնդիր չառաջանա։ Բանն այն է, որ որոշ […]

Փաշինյանը փորձելու է առաջիկայում հնարավոր բոլոր մեթոդներով հասնել իր համար «կոմֆորտ միջավայրի»․ «Փաստ»

Դեռևս մեկ-մեկուկես ամիս առաջ, հղում տալով մեր իշխանական աղբյուրներին, տեղեկացրել էինք, որ առաջիկայում իշխանությունները «իրավական» գործիքակազմով քաղաքական ռեպրեսիաների նոր ալիք են պատրաստում: Նաև ընդգծել էինք, որ խոսքը վերաբերում է խոշոր «կալիբրի» ընդդիմադիր քաղաքական գործիչներին։ Օրերս ականատես եղանք, թե ինչպես ձերբակալվեց, իսկ հետո զավեշտալի պատճառաբանությամբ երկամսյա ժամկետով կալանավորվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Երեկ էլ Նիկոլ Փաշինյանի […]

Թշնամին կրակել է Վերին Շորժայի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Հունիսի 22-ին՝ ժամը 22:55-00:45-ը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել սահմանագոտու արևելյան (Վերին Շորժա, Սոթք) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Հայկական կողմում տուժածներ չկան:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի