27 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Պահուստային ապրանքները կբավարարեն ամենաշատը երկու ամիս․ «Հրապարակ

Լաչինով հումանիտար բեռներ անցկացնելու արգելքից հետո Արցախում ճգնաժամային իրավիճակ է՝ առաջին անհրաժեշտության ապրանքների դեֆիցիտ։ Հումանիտար բեռների արգելքի լուրը լսելուց հետո մարդիկ, կարելի է ասել, սրբել են խանութները։

Մեր աղբյուրները վստահեցնում են, որ պահուստային ապրանքները կբավարարեն ամենաշատը երկու ամիս, սակայն եթե պետական ճշգրիտ քաղաքականություն իրականացվի, գուցե կես տարի դեռ խնդիր չառաջանա։

Բանն այն է, որ որոշ գործարարներ, օգտվելով Լաչինի միջանցքը փակ լինելուց եւ ուղեւորափոխադրումների արգելքներից, Արցախ են ներկրել ոչ թե առաջին անհրաժեշտության, այլ բիզնես տեսանկյունից շահավետ ապրանքներ։ Օրինակ՝ կոկա-կոլա, ոգելից խմիչքներ եւ այլն։ Հատկապես սուր է դիզվառելիքի խնդիրը․ մեզ ասացին, որ այդ խնդրով պայմանավորված՝ արդեն հացը փռերից խանութներ հասցնելը խնդիր է դարձել»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ