Հունիսի 5-ին՝ ժամը 10:45-ից ժամը 11։00- ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արևելյան և հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք, հայտնում է Արցախի ՊՆ-ն։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Հունիսի 5֊ի ժամը 13։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
«Արցախը երբեք չի´ լինելու Ադրբեջանի կազմում», «Ո´չ Արցախի էթնիկ զտմանը» խորագրերով ստորագրահավաքը շարունակվում է: Ք․ Ալավերդի
Խաղաղության պայմանագրի ստորագրումն անխուսափելի է, այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ «Հետկոնֆլիկտային շրջանում հիմնական ուղղություններից մեկը խաղաղության պայմանագրի գործընթացն է։ Թեև այս գործընթացը ինտենսիվ էր, սակայն հետագայում հայկական կողմի՝ բանակցությունները բոյկոտելու պատճառով մոտ 6 ամիս ընդմիջում եղավ», – ասել է նա։ Նա հիշեցրել է, որ մայիսին Վաշինգտոնում տեղի ունեցավ հանդիպում […]
Հունիսի 6-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրըհնկալվեն Oragir.News կայքի գլխավոր խմբագիր, ԵՊՀ նախկին խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը, փաստաբաններ Վարազդատ Հարությունյանը և Վաչե Սիմոնյանը։ ԹԵՄԱ՝ Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ քաղաքական հետապնդումներն ու իրավական կամայականությունները։
Էրդողանի երդմնակալության գնալը, տեղում նվաստացման դրվագները հայ հասարակության մոտ չեն ձևավորում արժանապատվության պոռթկում, վիրավորվելու և որպես քաղաքացի դա արտահայտելու պահանջ։ Ինչու՞։ Տասնյակ բացատրություններ ենք լսել. ոչ մեկը սպառիչ-համոզիչ չէ։ Գուցե բանալին հասարակության լատենտ տրամադրությունների մե՞ջ է, որոնք հաճախ լավ չեն գիտակցվում, կամ դեռևս չեն ձևակերպվել որպես հանրային հրապարակային ընթացք։ 88-ին ազգային զարթոնք էր ու զարթոնքի […]
Մենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից մանդատ չենք ստացել՝ իրենց ապագան բանակցելու, խորհրդարանում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Ըստ այդմ, մենք իրավունք չունենք որոշելու նրանց կարգավիճակը, մենք այդպիսի հավակնություն չենք ներկայացրել և չենք էլ փորձում այդպիսի բան անել։ Միակ բանը, որ մենք փորձում ենք ապահովել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում, դա այն է, որ մենք համարում […]
Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի գործով Գայանե Հակոբյանին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գ.Հովհաննիսյանի որոշմամբ նշանակվել է տնային կալանք: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով այս մասին հայտնել է Գայանե Հակոբյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը: 2023 թ. մայիսի 17-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում Աշոտ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել: Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ Աշոտ Փաշինյանն […]
Հունիսի 4-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի կենտրոնական և հյուսիս-արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք, հայտնում են Արցախի ՊԲ-ից։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Հունիսի 5-ի ժամը 10։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։