11 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Հարավային Կովկասում ապակայունացման ռիսկը բարձր է. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը կոչ է անում գործուն քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար։

«Մինչ Լաչինի միջանցքը շարունակում է ապօրինի կերպով արգելափակված մնալ, այս գիշեր Ադրբեջանի կողմից ԱԹՍ-ների հարձակման հետևանքով կա 4 զոհ։ Հարավային Կովկասում ապակայունացման ռիսկը բարձր է», – «Թվիթեր»-ում գրել է վարչապետը։

Հիշեցնենք՝ հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։

Հայկական կողմն ունի 4 զոհ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ