10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Նիկոլ Փաշինյանն Արցախի կորստի հոմանիշն է․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանը հոմանիշն է Արցախի կորստի։

«Ցավոք սրտի, մեր կանխատեսումներն իրականություն են դառնում, 44-օրյա պատերազմից հետո արցախուրացությունն ու հայկական շահերի հաշվին սեփական քաղաքական կարիերան առաջ տանելու մոլուցքը Նիկոլի մոտ դարձավ էլ ավելի հիվանդագին»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Ըստ Աշոտյանի՝ շատ կարևոր է, որ այսօր քաղաքական բոլոր դիտարկումները դրվեն մի կողմ, որովհետև «վիճակը, որում մենք հայտնվել ենք, քաղաքական ճգնաժամ չէ․ արժեհամակարգային ճգնաժամ է, գոյաբանական ճգնաժամ է»։

«Հետևաբար, ստանդարտ գործիքներով՝ ընտրություններ, անվստահություն, ընդդիմություն-իշխանություն գործիքներով խնդիրը չի լուծվի, այս խնդիրը արժեմահամակարգային, գոյաբանական պայքար է ժողովրդի համար», – նշեց Աշոտյանը։

ՀՀԿ փոխնախագահի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա շատ բացասական կազդի հայ-թուրքական հարաբերությունների վրա։

«Թուրքը սիրում է, երբ իրեն լպստում են, թուրքը հարգում է միայն ուժը, իսկ Նիկոլ Փաշինյանն ուժ չէ, Նիկոլ Փաշինյանն անուժության, քաղաքական իմպոտենցիայի հոմանիշն է», – ընդգծեց Արմեն Աշոտյանը։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ