05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հենց հիմա Նիկոլն ուղիղ եթերում խաբում է. Էդուարդ Շարմազանով

Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հենց հիմա Նիկոլը ուղիղ եթերում խաբում է։ Նա չի ասում ամենակարեւորը. հոկտեմբերի 19-ին նա մեզ ասել է, որ պատերազմն արդեն տանուլ է տրված ու սա պարտություն է։ Նա նաեւ ասել է, որ խնդրել է Պուտինին ՀՀ սահմանին ռուսական դրոշներ տեղադրեն, որ Ադրբեջանը չներխուժի Սյունիք, իսկ հիմա եկել, ազգային տղա է խաղում, թե թույլ չեմ տվել Մեղրիում խաղաղապահներ ու միջանցք։

Հիմա համեմատեք հոկտեմբերի 19-ի առաջարկն ու նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։

Եթե հոկտեմբերի 19-ին Շուշին մնում էր հայկական վերահսկողության տակ՝ թեկուզ ադրբեջանցիների վերաբնակեցման հեռանկարով, ապա նոյեմբերի 9-ին Շուշին անցավ Ադրբեջանի վերահսկողությանը։ Հոկտեմբերի 19-ին Շուշիում ծածանվելու էր Արցախի դրոշը, իսկ Ամենափրկիչ եկեղեցու վրա՝ խաչը։ Իսկ այսօր այնտեղ ադրբեջանական դրոշ է, խաչն էլ հանված է։

Հոկտեմբերի 19-ից հետո հազարավոր տղաներ զոհվեցին։ Հոկտեմբերի 19-ից հետո ինչքան զոհ տվել ենք՝ Նիկոլի խղճին է։ Ու դրա համար նա դատվելու է»։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ