Այս ակցիաները շարունակական են լինելու. պատկան մարմիններից դեռ համարժեք արձագանք չկա. Սիմոն Բաբայան
Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը լրագրողների հետ զրույցում կարևորեց միջազգային գործընկերների արձագանքը։
Հիշեցնենք, որ փաստաբանները բողոքի ակցիա են իրականացնում ոստիկանության մոտ՝ պահանջելով անհապաղ դադարեցնել փաստաբանի ծեծին մասնակցած ոստիկանների լիազորությունները։
«Ես ակնկալում եմ, որ հանրապետության նախագահը ևս պետք է համապատասխան արձագանք հղի։ Արդեն քանի օր է՝ մենք խոսում ենք այս իրավիճակի մասին, բայց, ցավոք, չենք տեսնում այն ակտիվ գործողությունները, որոնք ցույց կտային փաստաբաններին, որ այս խնդիրը երկրում իսկապես մտահոգություն է առաջացնում և մենք պաշտպանված ենք որոշակի առումով։ Այս ակցիաները շարունակական են լինելու, քանի դեռ նմանատիպ վերաբերմունք ենք տեսնում պետական, իշխանական համակարգից, և առհասարակ պատասխանատու գերատեսչություններից»,-ասաց Բաբայանը։
Նա շեշտեց, որ 4 ամսվա մեջ արդեն ունեն 2 շատ վատ նախադեպ, որը ցույց է տալիս, որ փաստաբաններն այսօր պաշտպանված չեն.«Փաստաբաններն ի զորու են իրենց պաշտպանել և օրենքով սհամանված բոլոր միջոցները կկիրառեն, որպեսզի կարողանան իրենց գործընկերների արդյունավետ պաշտպանությունն իրականացնել»։