02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Աշոտ Փաշինյանը գլուխ է խոնարհում տիկին Գայանեի առաջ, բայց պնդում է՝ նրա արարքը պետք է իրավական գնահատական ստանա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, պնդում է՝ զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի արարքը պետք է իրավական գնահատական ստանա։

Այսօրվա դատական նիստից առաջ լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ վատ չի՞ զգում, որ զոհվածի մորը դատարան հասցրին։

«Հարգելի՛ս, յուրաքանչյուր դեպք պետք է իրավական համապատասխան գնահատական ստանա։ Ինչ վերաբերում է «հերոսի մայր» արտահայտությանը՝ դրա մասին արդեն խոսել ենք, ոչ մեկ չի նսեմացրել ու չի կարող նսեմացնել, ևս մեկ անգամ գլուխ ենք խոնարհում բոլոր հերոսների ու նրանց հարազատների առաջ», – ասաց Փաշինյանը։

Հարցին՝ այդ թվում նաև տիկին Գայանեի առա՞ջ՝ արձագանքեց. «Այո՛, բայց, միևնույն ժամանակ, ասում եմ, որ յուրաքանչյուր միջադեպ Հայաստանում պետք է օրենքին համապատասխան գնահատական ստանա»։

Նա ասաց, թե զոհված զինծառայողների ծնողներից մի քանիսի հետ շփվել է, փոխադարձ հարգանք կա ու երբևէ չի կարծել, որ որևէ տգեղ միջադեպ կարող է տեղի ունենալ։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ