10 Հունվարի, Saturday, 2026
KFC

Այո՛, Լոնդոնում կյանքը եռում է, իսկ որոշների մոտ՝ լեղին. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքել է լոնդոնյան այցի վերաբերյալ մամուլի հրապարակումներին, ըստ որոնց, նա պետության հաշվին Լոնդոն է մեկնել կնոջ ու դստեր հետ։

«Այո՛, Լոնդոնում կյանքը եռում է, իսկ որոշների մոտ՝ լեղին:

Հատուկ այն բոլոր անգործ, նախանձ և չտես մարդկանց համար, ովքեր որոշել են քննարկել, թե ինչպես եմ ես քայլել Լոնդոնում և ինչպես նկարվել ընտանիքիս անդամների հետ և մետրո նստել:

Անհոգ եղեք, ես ու իմ ընտանիքը, ցավոք, մինչև 2018 թվականը շատ ավելի հաճախ էինք շրջագայում աշխահրով մեկ, քան հիմա, իսկ ինչ վերաբերում է պետության հաշվին դա անելուն, ապա ասեմ, որ այդտեղ նույնպես սեփական չափանիշով շարժվելը տեղին չէ:

Իմ ընտանիքի անդամները պետության և հարկատուների հաշվին ոչ ինքնաթիռի և ոչ էլ մետրոյի տոմս չեն գնել ու չեն գնում», – Facebook-ում գրել է Սիմոնյանը։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ