Շուտով պետք է հայտարարենք Սուրմալուի մերձակայքում մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծի մասին․ Ավինյան
![](https://henaran.am/wp-content/uploads/2023/06/304185f3890ebc3f5cfe565cbbbf3831.thumb_-300x199.jpeg)
Աջափնյակի մետրոյի նոր կայարանի նախագծման միաժամանակ 2-րդ և 3-րդ փուլերում ենք: Այդ մասին այսօր հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նա անդրադարձավ նաև Սուրմալուի տարածքում նոր կայարանի կառուցմանը։ «Շուտով պետք է հայտարարենք Սուրմալուի մերձակայքում նոր կայարանի կառուցման նախագծի մասին», – ասաց Ավինյանը։