22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Հումանիտար իրավիճակը կտրուկ վատացել է․ Արցախն Ադրբեջանին հանձնելու փաշինյանական հայտարարությունը դրոշակ դարձրած միջազգային դերակատարները լուռ են

Ադրբեջանի հրահրած սադրանքի ու վերջին օրերին արձանագրված լարվածության հետևանքով, ՀՀ-ից Արցախ հումանիտար բեռների տեղափոխումը դադարեցված է: Այդ մասին գրում է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ նշելով, որ բացի այն հանգամանքից, որ մի քանի ամիս է՝ ՀՀ-ից Արցախ գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումներ չկան, վերջին օրերին Ադրբեջանն արգելում է առաջին անհրաժեշտության սննդամթերքի տեղափոխումն Արցախ, որի հետևանքով հումանիտար իրավիճակը կտրուկ վատացել է:

«Ռուս խաղաղապահներն ադրբեջանցիների հետ բանակցում են ՀՀ-ն Արցախին կապող երթուղու բացման ուղղությամբ, սակայն արդյունք դեռևս չկա:

Միջազգային այն դերակատարները, որոնք դրոշակ են դարձրել փաշինյանական հայտարարությունը Արցախն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ՝ լուռ են», – գրել է նա:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ