27 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Մենք վճարել ենք շատ-շատ, որ Փաշինյանը երթևեկի գերնոր Mercedes-ով, իսկ Աննա Հակոբյանը՝ գերնոր Mercedes-ով և գերնոր Lexus-ով

Մենք՝ բոլորս վճարել ենք շատ-շատ, որ Նիկոլ Փաշինյանը երթևեկի գերնոր Mercedes-ով, հետո մենք՝ բոլորս վճարել ենք, որ տիկին Աննա Հակոբյանը երթևեկի հա՛մ մի հատ գերնոր Mercedes-ով, հա՛մ մի հատ գերնոր Lexus-ով, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Հետո մենք վճարել ենք նրան համար, որ վարչապետի անվտանգության բոլոր մեքենաները փոխվեն ամենանոր ամենագնացներով։ Այո՛, հավելյալ միջոցներ են կիրառվում Փաշինյանի անվտանգության համար, այո՛, ահռելի մեծացվել են ծախսերը՝ բոլորը գաղտնի գրիֆով», – ասաց Մամիջանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի անվտանգության ծախսերին։

Հիշեցնենք՝ նախօրեին ԱԺ-ում Փաշինյանն ասել էր հետևյալը՝ էդ իմ անվտանգության վրա ավելի շա՞տ է ծախսվում, քան Քոչարյանի ու Սարգսյանի։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ