07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ֆեյսբուքի լայքի նշանը, մի շիշ քաշած արաղ ու Չալոն՝ առյուծի փոխարեն, սա է Փաշինյանի պատկերացրած զինանշանը. Մամիջանյան

Մեր զինանշանն իր մեջ պարունակում է այն ամենն, ինչով մենք հպարտանում ենք. մեր կրոնը, մեր պատմությունը, մեր պայքարելու և հաղթելու ունակությունները, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ արձագանքելով ՀՀ զինանշանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

«Ուզում եմ հասկանալ, թե Փաշինյանի երազած զինանշանն ինչ տեսք է ունենալու։ Երևի շուտով բերելու է փոխի, եկեք միասին փորձենք մտածել, թե Փաշինյանի ուզած զինանշանի վրա ինչ է լինելու. ֆեյսբուքի լայքի նշանը, մի շիշ քաշած արաղ, մի քանի տարի առաջ դեղահաբ էի տարել կառավարության շենքի մոտ, կարող է դա էլ դնել, մեծ տառերով վերևում կարող է գրել՝ կապիտուլյանտ, տակը գրի, տանք, որ ապրենք, իրենց իշխանության սիմվոլը՝ մեծ բանանը։ Ասել էր Հայասատանում առյուծ չկա, Չալոյին թող դնեն», – ասաց Հայկ Մամիջանյանը։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ