22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2023

Ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրման պատճառով 28 հիվանդի հնարավոր չի եղել Արցախից հասցնել Հայաստան, նրանց թվում՝ հղիության վերջին փուլում գտնվող կնոջ և սուր լեյկոզով 9 տարեկան երեխայի

Ադրբեջանի կողմից շարունակվող Արցախի շրջափակման պայմաններում Արցախ-Հայաստան սահմանագծին ապօրինի ադրբեջանական անցակետի տեղադրմամբ պայմանավորված՝ վերջին օրերին չեղարկվել է 28 ուղեգրված բուժառուների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մասնագիտացված բուժհաստատություններ, հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։ «Շրջափակման 135 օրերի ընթացքում հրատապ առողջական խնդիրներով անձանց տեղափոխումը հնարավոր է եղել իրականացնել բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ, և այս ընթացքում ընդհանուր […]

Հարգելի ժողովուրդ, Ձեզ համոզել էին, որ ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանը «չընդունված» և «մերժված չարի մարմնավորումն է» մեր երկնքի և երկրի վրա․ Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դիմում եմ ժողովրդին. Հարգելի ժողովուրդ, Ձեզ համոզել էին, որ ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանը «չընդունված» և «մերժված չարի մարմնավորումն է» մեր երկնքի և երկրի վրա, իսկ նրա հեռացումից հետո երկնային դրախտը անխուսափելիորեն տեղափոխվելու է Հայաստան, բայց «մերժված» Սերժ Սարգսյանը, առանց թաքնվելու ու առանց հարյուրավոր թիկնապահների, հոծ բազմության և […]

«Ադրբեջանը տխրահռչակ «խաղաղության պայմանագիրը» մասամբ գաղտնազերծել է». Գառնիկ Դավթյան

Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Ադրբեջանը տխրահռչակ «խաղաղության պայմանագիրը» մասամբ գաղտնազերծել է… ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը հայտարարել է, որ հարաբերությունների լիարժեք կարգավորման համար Երևանը «պետք է կատարի ութ պայման»։ 1. Դուրս բերի իր զինված ուժերը և անօրինական զինված կազմավորումները Ադրբեջանի տարածքից, 2. Վերադարձնի Ադրբեջանի դեռևս օկուպացված 8 սահմանամերձ գյուղերը, 3. […]

Ադրբեջանցիները Հակարիի կամրջի մոտ «Դուք մուտք եք գործում Ադրբեջանի Հանրապետության տարածք» գրությամբ ցուցանակ են դրել

Ադրբեջանական կողմը Հակարիի կամրջի մոտ նոր տեղեկատվական ցուցանակ է տեղադրել։ Նշենք, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի մասնակցությամբ դեռ շարունակվում են Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցությունները, սակայն որևէ արդյունք դեռ չկա։

Ոչ մի պայման, այդ թվում՝ Մեծ Եղեռնի ճանաչումը, Թուրքիայի առջև չենք դնելու․ ՔՊ-ական

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման եւ պահանջատիրության հարցը չկա։ Այդ հարցն, ըստ ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Վիգեն Խաչատրյանի, նախապայման է, իսկ Հայաստանի իշխանությունները Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման ճանապարհին նախապայմաններ չեն դնելու։ «Երբ մենք հարաբերությունները Թուրքիայի հետ կվերականգնենք, կհաստատենք դիվանագիտական հարաբերություններ, մեր պատմության ընթացքում ծառացած բոլոր կնճռոտ հարցերը լուծումներ կստանան»,֊ «Մեդիահաբ»-ի հետ զրույցում ասել […]

Հայաստանի իշխանությունը հրաժարվել է Արցախի անվտանգության երաշխավորը լինելու դերից. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ Ադրբեջանի համար ակնհայտ է դարձել, որ ՀՀ իշխանությունը մտադիր չէ մտնել Արցախում ստեղծված գործընթացի մեջ։ «Սա Ադրբեջանի համար կանաչ լույս է վառել»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Պատգամավորի խոսքով՝ պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը շատ է շեշտում Արցախի տարածքում «հակաահաբեկչական օպերացիայի» […]

Ադրբեջանը Հայաստանից 8 սահմանամերձ գյուղ է պահանջում

ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ​​ներկայացուցիչ Յաշար Ալիևը հայտարարել է, որ հարաբերությունների լիարժեք կարգավորման համար Երևանը պետք է կատարի ութ պայման։ Այս պայմանները նա հնչեցրել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց բանավեճի ժամանակ։ «Հայաստանը պետք է. կատարի իր միջազգային պարտավորությունները; ամբողջությամբ դուրս բերի իր զինված ուժերը և անօրինական զինված կազմավորումները Ադրբեջանի տարածքից; ազատի Ադրբեջանի դեռևս օկուպացված […]

Առաջ չէինք կրակում. պատերազմից հետո իրենք գալիս էին, մենք լքում էինք տեղերը, հիմա կրակում ենք. Անդրանիկ Քոչարյան

Մենք էլ ենք կրակում, էն ինչ որ մերն ա՝ մերն ա. խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքում հակառակորդի կրակոցների դեպքերին։ «Ամենակարևոր բանը, եկեք արձանագրենք՝ էն ինչ որ մերն ա՝ մերն ա։ Եթե կրակեն՝ մենք կրակելու ենք, առաջ իրանք կրակում էին, մենք չէինք կրակում, պատերազմից հետո։ Իրենք գալիս էին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի