Ադրբեջանցի ծանրորդները հեռանում են Երևանից
Ադրբեջանի Երիտասարդության և սպորտի նախարարությունը և Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեն համատեղ հայտարարություն են տարածել. «2023 թվականի ապրիլի 14-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ, պաշտոնապես հավատարմագրված անձի կողմից հանդգնորեն այրվել է Ադրբեջանի դրոշը։ Այն պայմաններում, երբ Հայաստանում տիրում է ատելության նման մթնոլորտ, ապահովված չէ անվտանգությունը, ադրբեջանցի մարզիկների բնականոն մասնակցությունը մրցումներին անհնար է […]