22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 28, 2023

Ադրբեջանցիներն Արցախում կրակել են խաղաղ բնակչի ուղղությամբ

Ապրիլի 28-ին ժամը 12:15-ին, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում Նախիջևանիկի համայնքի ղեկավար Սևակ Պետրոսյանից հաղորդում է ստացվել, որ նշված գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հակառակորդի մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակել են քաղաքացու ուղղությամբ, տեղեկացնում է Արցախի ՆԳ նախարարությունը։ «Դեպքի վայր մեկնած տեղամասայի տեսուչը պարզել է, որ նույն օրը ժամը 11:05-ի սահմաններում, երբ Ասկերան […]

Ադրբեջանցի «էկոակտիվիստները» դադարեցրել են ակցիան Լաչինի միջանցքում

Դեկտեմբերի 12 -ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ՝ Լաչինի միջանցքը փակած, այսպես կոչված, «էկոակտիվիստները» այսօր հայտարարել են, որ դադարեցնում են իրենց ակցիան։ Այսօր նրանք հրավիրվել են հանդիպման Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ։ Շուշիում Ադրբեջանի նախագահի հատուկ բանագնաց Այդին Քարիմովը «էկոակտիվիստներին» ասել է, որ ապրիլի 23-ից հետո, երբ պետական ​​սահմանային ծառայության ստորաբաժանումները անցակետ են տեղադրել Լաչինի միջանցքում, […]

Հայաստանի համար հարցն այդպես չի դրված՝ բանակցել Մոսկվայում, Վաշինգտոնում, թե Բրյուսելում. Միրզոյան

Մենք հարթակների միջև տարբերություն չենք դնում, խաղաղության գործընթացը մեկն է, և բանակցություններն էլ, ըստ էության, ընթանում են խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ, ԱԳՆ-ում ֆրանսիացի գործընկերոջ հետ հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ «Մենք շնորհակալ ենք բոլոր մայրաքաղաքներին, որոնք փորձում են կամրջող դեր խաղալ այս գործընթացում, բայց Հայաստանի համար հարցն այդպես չի դրված՝ բանակցել Մոսկվայում, […]

Չենք կարող թույլ տալ այն միակողմանի քայլերը, որոնք կատարվում են Ադրբեջանի կողմից. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիան իր լիակատար աջակցությունն է ցուցաբերում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին, Երևանում այսօր հայտարարեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան: «Ֆրանսիան դա անում է ԵՄ-ի, ԱՄՆ-ի կողքին, բնականաբար, կապ պահպանելով ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի հետ, որոնք կարող են օգտակար դեր խաղալ այս գործընթացում։ Խաղաղությունը միակ ճանապարհն է, որը հնարավորություն կտա նոր հեռանկարներ […]

Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելը խաթարում է առանց այն էլ անվստահության առկա մթնոլորտը. Կատրին Կոլոնա

Ադրբեջանը պետք է կատարի Լաչինի միջանցքով մարդկանց և տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժն ապահովելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, Ջերմուկում լրագրողների հետ զրույցում ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան։ «Դատապարտում ենք դատարանի որոշման չկատարումը։ Դատարանը իր վճիռն է կայացրել, շատ կարևոր է հարգել այդ վճիռը, որովհետև նախ՝ դա է իրավական իրականությունը, և որովհետև չկատարելը նաև […]

Ներկա դրությամբ հակառակորդը մոտ 139 քառակուսի կիլոմետր գտնվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում. ԳՇ պետ

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնային ներկայացրել է 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքները։ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակվել է 5 ուղղություններով, որոնցից 2 ուղղությունը Սյունիքի մարզում, 2-ը՝ Գեղարքունիքի, 1-ը՝ Վայոց Ձորի։ «Ներկա դրությամբ հակառակորդը մոտ 139 […]

Տոն` ոչ մի բանի մասին․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թավշյա խուլիգանությունը, որն ըստ տառաճանաչ մտավորականի` ավելին էր քան Արցախյան սրբազան ազատամարտը, մայիսի 8-ին նշվող Շուշիի փառապանծ հաղթանակի տոնը վերածեց նոյեմբերի 9-ի «ողբալի» կապուտուլյանտի «օրվա»: Թավշյա խուլիգանությունը խամրեցրեց ՀՀ-ում նշվող պետական ու եկեղեցական տոները: Սեպտեմբերի 21-ի անկախությունը դարձրեց առոչինչ, երբ գոյության հույսներս մնաց ռուսի, պարսիկի, թուրքի, հնդիկի, ամերիկացու […]

Որ հասարակությունը չջնջի ներքին «կարմիր գծերը»․ Վահե Հովհաննիսյան

Երկրում հաստատվել է պատային վիճակ, որը բերում է անհուսության աճի և, հետևաբար, ագրեսիայի գեներացման. թքելը, անձրևանոց նետելը, ամբիոն գրավելը ծիծաղելու բաներ են՝ այն սցենարի համեմատ, ինչը կարող է տեղի ունենալ, դեպի ուր մենք գնում ենք։ Զորքով և ալենատիպերով շրջապատված ՄԵԿ հոգին և դիմացը՝ անլիդերություն։ Սա ամենապարարտ միջավայրն է՝ ռացիոնալի, գրագետի պարտության ու անկառավարելի ագրեսիայի համար։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի