Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդի տոնը` Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը: Տոնը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հռչակվել է որպես մանուկների օրհնության օր: Այս կապակցությամբ հայկական բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կատարվելու է մանուկների օրհնության հատուկ կարգ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կկատարվեն հետևյալ արարողությունները` […]