22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 10, 2023

«Մեր սահմաններն ինչո ՞ւ են այդքան անպաշտպան, դիրքերում զինվորներ չունե՞նք, գիշերային տեսանելիության սարքեր չունե՞նք». Էդիկ Բաղդասարյան

Էդիկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, գլխավոր շտաբի պետ, գեներալ Էդվարդ Ասրյանը գուցե բացատրե՞ն, թե ադրբեջանցի զինվորներն ինչպես են հասել Բնունիս գյուղ, հետո՝ Աշոտավան: Մեր սահմաններն ինչո ՞ւ են այդքան անպաշտպան: Ինչո՞ւ ականներ չկան: Դիրքերում զինվորներ չունե՞նք, գիշերային տեսանելիության սարքեր չունե՞նք»:

«Գյադաների ժամանակը». Աբրահամ Գասպարյան

Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էձում գրում է. «Գյադաների ժամանակը 1. Թշնամու դիվերսանտների՝ ՀՀ տարածք չվերահսկվող մուտքի, 2. երկրի իշխանությունը զավթած անփառունակ ընտանիքի՝ խեղված, հակահայ ու հակաՀայաստան արժեքներ դավանելու, 3. երկրի անվտանգությունը քամու հույսին թողնելու, 4. քաղաքացու երեսին թքելու, մատ թափ տալով խոսելու, անհանդուրժողականության վտանգավոր դրսևորումների, 5. Արցախի ու հայկական բանակի կամքը կոտրել փորձելու, 6- ընտրություն […]

Ադրբեջանը կդժվարանար վերցնել Ղարաբաղը, եթե մենք ԱԹՍ-ներ չարտադրեինք». Չավուշօղլու

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) Աֆյոնքարահիսարի ընտրական համակարգման կենտրոնի բացման ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, խոսելով հարվածային ԱԹՍ-ների արտադրության մասին, անդրադարձել է նաև ղարաբաղյան 44-օրյա պատերազմին : «Թուրքիան այսօր ռազմարդյունաբերության ոլորտում ազգային և տեղական արտադրությունը բարձրացրել է 80 տոկոսի: Եթե մենք այդ ցուցանիշին չհասնեինք, չարտադրեինք հարվածային ԱԹՍ-ներ, չարտադրեինք ամեն տեսակ ցամաքային, հակաօդային պաշտպանության […]

Տարակուսելի, զավեշտալի, շոկային և սկանդալային հայտարարություն… Ո՞վ է Երևանն այսքանից հետո, եթե ոչ մանրադրամ Բրյուսելի և Բաքվի առավել գայթակղիչ խաղում». Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր եվրոպական հեղինակավոր Politico պարբերականը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող իր հոդվածում մեջբերել է ԵՄ անանուն բարձրաստիճան մի պաշտոնյայի խոսք, ըստ որի, ԵՄ դիտորդական առաքելությունը «պատրուլների» գործունեության, ինչպես նաև այլ տեղեկատվությամբ կիսվում է Ադրբեջանի հետ։ Տարակուսելի, զավեշտալի, շոկային և սկանդալային այս հայտարարությունը հարկ է վերլուծել մանրամասն: 1. Ի՞նչ է նշանակում […]

Հատկանշական է, որ, ըստ առկա լուրերի, ադրբեջանցուն առաջինը ֆիքսել են ոչ թե համապատասխան կառույցների ներկայացուցիչները, այլ տեղի բնակիչները. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Դեռևս անհայտ հանգամանքներում ՀՀ սահմանագիծը Նախիջևանի կողմից հատած ադրբեջանցի զինծառայողներից մեկին բռնել են Սիսիանի համայնքի Աշոտավան գյուղում: Ավելի վաղ նրանց ֆիքսած են եղել համայնքի մեկ այլ գյուղում՝ Բնունիսում: Հատկանշական է, որ, ըստ առկա լուրերի, ադրբեջանցուն առաջինը ֆիքսել են ոչ թե համապատասխան կառույցների ներկայացուցիչները, […]

ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Ըստ նրա խոսքի` իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են:

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է Նախիջևանի ուղղությամբ իրենց երկու զինծառայողների մոլորվելու մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սահմանափակ տեսանելիության և եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Նախիջևանի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայող է մոլորվել։ Նշվում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ։

Հայկական կողմի պատրաստակամության դեպքում ՀԱՊԿ առաքելությունը պատրաստ է գալ Հայաստան. Կոպիրկին

Հայկական կողմի պատրաստակամության դեպքում ՀԱՊԿ առաքելությունը պատրաստ է գալ Հայաստան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։ «Հիմա այդ հարցերը, ինչպես նաև նշեց ՀՀ ԱԳ նախարարը, քննարկվում են։ Մոտ ապագայում պարզ կլինի` ինչ որոշման են հանգել»,-ասել է Կոպիրկինը։

Որքան ծանր ու անելանելի թվա ներկա իրավիճակը, այնքան ավելի զորավոր ու հաստատուն պետք է լինի մեր հավատը. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առիթով: «Այսօր համախմբված մեր եկեղեցիների հարկերի ներքո՝ փառաբանում ենք հարուցյալ Փրկչին՝ ավետելով. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»։ Օրհնաբանում ենք հրաշափառ Հարությունը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, Ով չարչարվեց, խաչվեց ու հարություն առավ, որպեսզի մեզ ազատի մեղքի ու մահվան իշխանությունից, Ով աստվածային անսահման սիրով, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի