22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Տարակուսելի, զավեշտալի, շոկային և սկանդալային հայտարարություն… Ո՞վ է Երևանն այսքանից հետո, եթե ոչ մանրադրամ Բրյուսելի և Բաքվի առավել գայթակղիչ խաղում». Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր եվրոպական հեղինակավոր Politico պարբերականը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող իր հոդվածում մեջբերել է ԵՄ անանուն բարձրաստիճան մի պաշտոնյայի խոսք, ըստ որի, ԵՄ դիտորդական առաքելությունը «պատրուլների» գործունեության, ինչպես նաև այլ տեղեկատվությամբ կիսվում է Ադրբեջանի հետ։

Տարակուսելի, զավեշտալի, շոկային և սկանդալային այս հայտարարությունը հարկ է վերլուծել մանրամասն:

1. Ի՞նչ է նշանակում աշխատել Հայաստանի տարածքի վրա, ՀՀ սահմանի երկայնքով և կիսել ինֆորմացիան Ադրբեջանի հետ:

* դա արվում է որպես Ադրբեջանի հանդեպ բարի կամքի դրսևորում, ապա զարհուրելի է Հայաստանի անվտանգության վերաբերյալ տեղեկության փոխանցման հաշվին ձեռք բերել Ադրբեջանի բարյացակամ վերաբերմունքը:

* ԵՄ-ին չի հաջողվել Ադրբեջանի նախագահ Ալիևին դրդել առավել համագործակցային դաշտ՝ ունենալով բազմաթիվ այլ լծակներ և մանրադրամ է դառնում Հայաստանի անվտանգությանը վերաբերող տեղեկատվության փոխանցումը, ապա ցանկացած նորմալ իշխանության դեպքում ակնկալվում էր առաքելության գործունեության հանդեպ կտրուկ գնահատականներ:

2. Ի՞նչ է նշանակում «պատրուլների» և այլնի վերաբերյալ տեղեկատվության կիսում Ադրբեջանի հետ:

Այսինքն՝

* եթե դա արվում է մինչև դիտորդների այս կամ այն սահմանային հատվածի դիտարկումը, ապա քանի՞ կոպեկ արժի այդ դիտարկումը, եթե Ադրբեջանը նախապես տեղեկացված է լինելու և ակնհայտորեն այդ հատվածում որևէ սադրանքի կամ դիտորդների գրանցմանն արժանի գործուղության չի դիմելու:

* եթե այդ տեղեկությունը կիսում են դիտարկումներից հետո, նշանակում է՝ Ադրբեջանին փոխանցում են Հայաստանի Զինված Ուժերին վերաբերող ինֆորմացիա:

Ես ճի՞շտ եմ հասկանում այս զավեշտը:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի արդյունքների մասին զեկույցի՝ մարտի 24-ի քննարկման ժամանակ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանելով ԵՄ դիտորդական առաքելության զեկույցներին վերաբերող հարցին հայտարարեց, որ այդ զեկույցներն իրեն հասանելի չեն, այլ՝ պաշտոնական Բրյուսելի ծառայողական օգտագործման համար են:

Այնինչ այսօր պարզ դարձավ, որ այդ զեկույցները փաստորեն «մի ձեռքով գնում են» Բրյուսել, «մյուս ձեռքով»՝ Բաքու, իսկ Երևանին հասնում է երեք մատանոց գեոպոլիտիհ կոմբինացիա:

Հիշեցնեմ նաև, որ փետրվարի 20-ից ՀՀ տարածքում աշխատող այս առաքելության կողմից հայ-ադրբեջանական սահմանին այս ընթացքում գրանցված կամ չգրանցված բազմաթիվ միջադեպերի հետ կապված առկա կամ գոյություն չունեցող զեկույցների հիման վրա, մասնավորապես ադրբեջանական ԶՈՒ կողմից հրադադարի խախտման, ադրբեջանական ապատեղեկատվության տարածման, ՀՀ քաղաքացիների սահմանը հատելու, կորելու դեպքերի և այլնի առնչությամբ ԵՄ կողմից, քաղաքական խոսնակների կողմից բարձրաձայնում տեղի չի ունեցել, արդեն 40 օր է:

Ո՞վ է Երևանն այսքանից հետո, եթե ոչ մանրադրամ Բրյուսելի և Բաքվի առավել գայթակղիչ խաղում»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ