22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 12, 2023

«Բանակցային ամուր ժառանգությունը մինչև վերջ մսխողը, ԱԺ ամբիոնից, իր գործած դավադրության մեղքն ուրիշի վրա գցելու հերթական մաստերկլասսն է ցուցադրել». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նա իր կաշին փրկելու համար, մի օր էլ ԱԺ ամբիոնից փրփուրը բերանին «կբացատրի», որ Հայ ժողովուրդը եկվոր է, ու որպես «ապացույց» կասի, որ օրինակ Հայաստանի որոշ գյուղերի անվանումներն ունեն այլալեզու ծագում: Նիկոլի նման ապազգային կերպար իրականում դժվար է պատկերացնել: Նա ոչ միայն պրոթուրքական կերպար է, այլ կոնկրետ հակահայ: […]

«Տեղում չեն եղել, բայց իրենց դիտարկումներն արել են․ Բրյուսելին են զեկուցում, մենք զեկույցից տեղեկություն չունենք»․ Միրզոյանը՝ Տեղ գյուղի մոտ ադրբեջանական սադրանքին ԵՄ առաքելության արձագանքի մասին

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը խորհրդարանում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց՝ Տեղ գյուղի հատվածում Ադրբեջանի երեկվա սադրիչ գործողությունները եղե՞լ են ԵՄ քաղաքացիական մոնիթորինգային առաքելության տեսադաշտում, նրանք արձանագրե՞լ են սադրանքը։ «Անշուշտ, երեկ տեղի ունեցած սադրանքի և ադրբեջանական կողմից տարբեր զինատեսակներով ՀՀ ԶՈՒ զինծառայողների և դիրքերի ուղղությամբ արձակված կրակի վերաբերյալ տեղեկացվել է ԵՄ միջնորդական առաքելությանը։ Այսօր արդեն […]

Արման Մարալչյանն ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից

ՀՀ նախագահի հրամանագրով Արման Մարալչյանն ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի. Արման Մարալչյանին ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից», – նշված է նախագահի հրամանագրում։

«Ադրբեջանի պահվածքը և գործունեությունը եղել է ուխտադրույժ․ այն, ինչը տեղի ունեցավ, պետք է տեղի չունենար»․ Փաշինյանը՝ Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական սադրանքի մասին

«Երբ նման իրավիճակ է լինում, առաջին հարցը, որը տալիս եմ ինքս ինձ, հետևյալն է, թե ես ի՞նչը էնպես չեմ արել, որովհետև կան իրավիճակներ, որոնք կանխատեսելի չեն։ Այսինքն, ինչ-որ մի բան կարող է «կոնտրոլից» դուրս գալ»,- անդրադառնալով Տեղ գյուղի հատվածում երեկ ադրբեջանական կողմի իրականացրած սադրանքին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խորհրդարանում։ Փաշինյանը անմիջապես հետո նշեց սակայն, որ […]

Տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումն առանց ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրման՝ իրատեսական չենք համարում. Միրզոյան

Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի շրջանակներում պետք է հասցեագրվեն, կարգավորվեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը, դրանց առնչվող հարցերը, ԱԺ ամիբիոնից հայտարարեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Այս խնդիրների խումբը Հայաստան-Ադրբեջան կարգավորման մեծ գործընթացի մաս է։ Ընդհանուր վերջնական կարգավորումը, տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատումն առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրման՝ իրատեսական չենք […]

Սպիտակում գայլը հարձակվել է քաղաքացու վրա և կծել նրան

Ապրիլի 12-ին, Սպիտակի բժշկական կենտրոն է դիմել 41-ամյա տղամարդ, հայտնելով, որ գայլը քաղաքում գործող գազալցակայաններից մեկում հարձակվել է իր վրա և կծել, պատճառելով վնասվածքներ: Բժշկական կենտրոնում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, կատարվել է կատաղության դեմ պատվաստում, անհրաժեշտ միջամտություններից հետո տղամարդը դուրս է գրվել հիվանդանոցից՝ հետագա բուժումը շարունակելով ամբուլատոր պայմաններում։ Հետազոտությամբ տղամարդու մեջքի գոտկային շրջանում հայտնաբերվել է […]

ԱԺ-ում տեղի ունեցած քննարկում-հարցուպատասխանից պարզ է դառնում, որ սահմանագծին ադրբեջանցիների հետ բանակցությունները, շփումները որևէ ձևով չեն կանոնակարգվում. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է. «ԱԺ-ում տեղի ունեցած քննարկում-հարցուպատասխանից պարզ է դառնում, որ սահմանագծին ադրբեջանցիների հետ բանակցությունները, շփումները որևէ ձևով չեն կանոնակարգվում: Պաշտպանության փոխնախարարը մի կողմից խոսում է այդ լիազորությունների սահմանազատման, սահմանագծման հանձնաժողովի տիրույթում լինելու մասին, մյուս կողմից նշում, որ տեղերում հրամանատարները ըստ իրավիճակի, սահմանային խնդիրների շուրջ բանակցություններ են ունենում: Մեկ ֆիքսում են, որ երեկ բանակցություն […]

Երեկվա միջադեպը բանակցությունների տապալման հետևանքով չի տեղի ունեցել. եղել է կոնկրետ սադրանք. Պաշտպանության փոխնախարար

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ 44-օրյա պատերազմից հետո նոր ձևավորված բնագծերում՝ Սոթքից մինչև Ներքին Հանդ և այլն, բազմաթիվ դեպքեր են գրանցվում հայ ու ադրբեջանցի զինծառայողների միջև, վերջին ողբերգական միջադեպն էլ գրանցվել է երեկ: «Ուզում եմ հասկանալ՝ բանակցություն ասվածը, որը տեղի է ունենում հայ ու ադրբեջանցի զինծառայողների միջև, ինչպե՞ս է կանոնակարգվում, ի՞նչ հրամանների, ի՞նչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի