30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Տեղում չեն եղել, բայց իրենց դիտարկումներն արել են․ Բրյուսելին են զեկուցում, մենք զեկույցից տեղեկություն չունենք»․ Միրզոյանը՝ Տեղ գյուղի մոտ ադրբեջանական սադրանքին ԵՄ առաքելության արձագանքի մասին

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը խորհրդարանում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց՝ Տեղ գյուղի հատվածում Ադրբեջանի երեկվա սադրիչ գործողությունները եղե՞լ են ԵՄ քաղաքացիական մոնիթորինգային առաքելության տեսադաշտում, նրանք արձանագրե՞լ են սադրանքը։

«Անշուշտ, երեկ տեղի ունեցած սադրանքի և ադրբեջանական կողմից տարբեր զինատեսակներով ՀՀ ԶՈՒ զինծառայողների և դիրքերի ուղղությամբ արձակված կրակի վերաբերյալ տեղեկացվել է ԵՄ միջնորդական առաքելությանը։ Այսօր արդեն ԵՄ մամուլի ծառայությունը հաստատել է, որ հայկական կողմը տեղեկացրել է իրենց՝ ընթացող ագրեսիվ գործողությունների, փոխհրաձգության վերաբերյալ։

Նրանք նաև նշել ենք, որ իրենք տեղում չեն եղել այդ պահին, բայց իրենց դիտարկումներն արել են։ Իրենք իրենց զեկուցման մեխանիզմն ունեն, իրենք Բրյուսելում ԵՄ արտաքին քաղաքական ծառայությանն են զեկուցում՝ ոչ հրապարակային։ Մենք առայժմ տեղեկություն չունենք, թե ինչպիսինն է այդ զեկույցը»,- հարցին պատասխանեց Արարատ Միրզոյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ