01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելը խաթարում է առանց այն էլ անվստահության առկա մթնոլորտը. Կատրին Կոլոնա

Ադրբեջանը պետք է կատարի Լաչինի միջանցքով մարդկանց և տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժն ապահովելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, Ջերմուկում լրագրողների հետ զրույցում ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան։

«Դատապարտում ենք դատարանի որոշման չկատարումը։ Դատարանը իր վճիռն է կայացրել, շատ կարևոր է հարգել այդ վճիռը, որովհետև նախ՝ դա է իրավական իրականությունը, և որովհետև չկատարելը նաև խաթարում է առանց այն էլ անվստահության առկա մթնոլորտը», – ասել է նախարարը։

Խոսելով ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացումների մասին՝ Կոլոնան նշել է, որ Ֆրանսիան դատապարտում է նմանատիպ միակողմանի քայլերը։

«Ես դա ասում եմ այստեղ, ես դա հանրայնորեն ասել եմ նաև երեկ Բաքվում։ Դատապարտում ենք միակողմանի քայլերը», – ընդգծել է նա։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ