05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Երեքշաբթի օրը խորհրդարանում թեժ է լինելու․ «Ժողովուրդ»

Երեքշաբթի օրը խորհրդարանում թեժ է լինելու: Այդ օրը ԱԺ են գալու Նիկոլ Փաշինյանը եւ նախարարները: Ինչպես հայտնի է, ԱԺ-ն երեքշաբթի օրը արտահերթ նիստ է հրավիրելու, որի ընթացքում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը պետք է ներկայացվի: Ահա այդ օրը վարչապետն անձամբ պետք է գա խորհրդարան, ներկայացնի կառավարության ողջ կատարողականը, ինչպես նաեւ պատասխանի պատգամավորների հարցերին:

Նախարարներից մի քանիսը եւս անհրաժեշտության դեպքում կանդրադառնան իրենց ոլորտներին, կներկայացնեն ոլորտի առաջնահերթությունները, խնդիրները, այնուհետեւ նրանք եւս կպատասխանեն պատգամավորների հարցերին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը արտահերթ նիստի նախօրեին ֆրակցիայի նիստ կանի, որպեսզի քննարկվեն արտահերթ նիստի օրակարգի հետ կապված բովանդակային եւ տեխնիկական հարցերը»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ