22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Աշխարհաքաղաքական կենտրոնների միջև կոնսեսուս կա` դադար վերցնելու և իրենց կենսական շահերն ապահովող այլ տարածաշրջաններով զբաղվելու հարցով, իսկ մենք մնացել ենք մեր գոյաբանական խնդիրներով ու օդում կախված սպառնալիքներով. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախն արդեն 125 օր է շրջափակման մեջ է:

Թե ինչ է նշանակում շրջափակման պայմաններում այսքան երկար ապրելը` առաջին անհրաժեշտության ապրանքների, բենզինի, գազի, էլեկտրաէներգիայի դիֆիցիտի պայմաններում, միայն արցախցիները գիտեն:
Թե ինչ երևացող, չերևացող խնդիրներ են առաջացել` հոգեբանականից մինչև օրվա հացի լուծում, իրենց մաշկի վրա զգում են միայն մեր արցախցի հայրենակիցները:

Արդեն տպավորություն եմ ստանում, որ աշխարհաքաղաքական կենտրոնների միջև կոնսեսուս կա` դադար վերցնելու և իրենց կենսական շահերն ապահովող այլ տարածաշրջաններով զբաղվելու հարցով, իսկ մենք մնացել ենք մեր գոյաբանական խնդիրներով ու օդում կախված սպառնալիքներով:

Հայաստանի իշխանությունն իր առօրյա կյանքով է ապրում, որտեղ միակ խնդիրը սեփական աթոռի պաշտպանությունն է` ինչ գնով էլ լինի:

Արցախցին մնացել է միայնակ` իր խնդիրների, մտահոգությունների ու բազմաթիվ պրոբլեմների մեջ ու այս պայմաններում և՜ դիրք է պահում, և՜ ահռելի սահմանագիծ, որովհետև շփման գծից այն կողմ արցախցու թուլությանը, չպայքարելուն, հանձնվելուն սպասող թուրքն է` իր չփոփոխվող ձեռագրով, նկարագրով և ծրագրերով:

Պինդ կաց, Արցախ»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ