Հարգելի ժողովուրդ, Ձեզ համոզել էին, որ ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանը «չընդունված» և «մերժված չարի մարմնավորումն է» մեր երկնքի և երկրի վրա․ Արթուր Թովմասյան
Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Դիմում եմ ժողովրդին.
Հարգելի ժողովուրդ, Ձեզ համոզել էին, որ ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանը «չընդունված» և «մերժված չարի մարմնավորումն է» մեր երկնքի և երկրի վրա, իսկ նրա հեռացումից հետո երկնային դրախտը անխուսափելիորեն տեղափոխվելու է Հայաստան, բայց «մերժված» Սերժ Սարգսյանը, առանց թաքնվելու ու առանց հարյուրավոր թիկնապահների, հոծ բազմության և ՀՀ շարքային քաղաքացիների հետ բարձրացավ Ծիծեռնակաբերդ խոնհարվեց և ծախիկներ դրեց անմեղ ցեղասպանված հայերի հուշակոթողին:
Ցավոք սրտի, մինջ օրս կան նիկոլիզմով և նիկոլանման մարդիկ, որոնք տառապում են Սարգսյանական բարդույթով և մինչ օրս ենթագիտակցական մակարդակում պայքարում են Արցախի հերոս՝ ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի դեմ: Իմ համոզմամբ հինգ տարի անց Սերժ Սարգսանին քննադատելը ոչ միայն պոպուլիզմ- մանիպուլիացիա է, այլ նաև ՎԱԽԿՈՏՈՒԹՅՈՒՆ։ Արդյոք հինգ տարի անց, հարգելի ժողովուրդ, դուք ստացա՞ք այն ինչ Ձեզ խոստացել էին, հիմա դուք ապրու՞մ եք Ձեզ խոսք տված դրախտային Հայստանում, իմ կարծիքով՝ ո՛չ: Իսկ տեսա՞ք Ձեր ժողվարչապետին թե ոնց հարյուրավոր թիկնապահներով, թփերի և ծախիկների տակ պայթուցիկ փնտրող սակրավորներով, հարյուրավոր ԱԱԾ աշխատակիցներով, ամեն թփի տակ երկու ոստիկանների ուղեկցությամբ, ժողովրդից ՓԱԽԱԾ, բարձրացավ Ծիծեռնակաբերդ:
Երկրում գոյություն չունի ճշմարտություն: Երկրում համատարած թևածում է վայ կառավարիչների խաբեությունը և քաղաքացիների ինքնախաբեությունը, որոնց անմիջական պատճառը տգիտությունն է և կամազրկությունը։ Չի կարող առաջադիմել մի երկիր, որի մտավորականությունը, քաղաքական, պետական գործիչները զուրկ են չնչին իսկ վեհությունից։ Անհեթեթություն է խոսել մի երկրի անկախության մասին, որը քաղաքական, տնտեսական, գաղափարական և հոգեբանական առումներով լիովին գտնվում է օտար երկրների ազդեցության տակ, որի և արտաքին, և ներքին քաղաքականությունը որոշվում է ըստ այլ երկրների, և ոչ թե երկրի բնակչության անվտանգության շահերի։ Շարունակվող տգիտությունը, պոպուլիզմը և մանիպուլյացիան իշխանությանը և կապիտուլյանտ անհատին սպասարկող կուսակցությունների կողմից դրա բավական հաջող քողարկումը արդեն իսկ խոսուն փաստեր են այն ամենի մասին, թե ինչ է կատարվում երկրում, որի գլխավոր պատասխանատուն հենց ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏՆ Է, և իհարկե բաժնեմաս ունի նաև հասարակության մի մասը, որն իր պարզունակությամբ ոգևորել, և Արցախի 80% կորստից, 5000-ից ավել զոհերից, 10000-ից ավել հաշմանդամներից հետո շարունակում է ոգևորել ներքին ատելություն քարոզող թրքաբարո իշխանությունների հակապետական քաղաքականությունը:
Ավարտեմ հայորդի Նժդեհի խոսքերով. «Հայաստանը որոշ ժամանակաշրջաններում ավելի հայից է պարտված եղել, քան օտարից». ՆԺԴԵՀ
Հ.Գ. Թուրքը արդեն մեր բարեկա՞մն է, հարգելի Ժողովուրդ։
Զարթնի՛ր Հայ Մարդ.
Զարթնի՛ր Հայ ժողովուրդ.
Զարթնի՛ր Հայ Ազգ:
Ձեզ խաբում են…»։