22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2023

Հայաստանի համար հարցն այդպես չի դրված՝ բանակցել Մոսկվայում, Վաշինգտոնում, թե Բրյուսելում. Միրզոյան

Մենք հարթակների միջև տարբերություն չենք դնում, խաղաղության գործընթացը մեկն է, և բանակցություններն էլ, ըստ էության, ընթանում են խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ, ԱԳՆ-ում ֆրանսիացի գործընկերոջ հետ հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ «Մենք շնորհակալ ենք բոլոր մայրաքաղաքներին, որոնք փորձում են կամրջող դեր խաղալ այս գործընթացում, բայց Հայաստանի համար հարցն այդպես չի դրված՝ բանակցել Մոսկվայում, […]

Չենք կարող թույլ տալ այն միակողմանի քայլերը, որոնք կատարվում են Ադրբեջանի կողմից. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիան իր լիակատար աջակցությունն է ցուցաբերում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին, Երևանում այսօր հայտարարեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան: «Ֆրանսիան դա անում է ԵՄ-ի, ԱՄՆ-ի կողքին, բնականաբար, կապ պահպանելով ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի հետ, որոնք կարող են օգտակար դեր խաղալ այս գործընթացում։ Խաղաղությունը միակ ճանապարհն է, որը հնարավորություն կտա նոր հեռանկարներ […]

Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելը խաթարում է առանց այն էլ անվստահության առկա մթնոլորտը. Կատրին Կոլոնա

Ադրբեջանը պետք է կատարի Լաչինի միջանցքով մարդկանց և տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժն ապահովելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, Ջերմուկում լրագրողների հետ զրույցում ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան։ «Դատապարտում ենք դատարանի որոշման չկատարումը։ Դատարանը իր վճիռն է կայացրել, շատ կարևոր է հարգել այդ վճիռը, որովհետև նախ՝ դա է իրավական իրականությունը, և որովհետև չկատարելը նաև […]

Ներկա դրությամբ հակառակորդը մոտ 139 քառակուսի կիլոմետր գտնվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում. ԳՇ պետ

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնային ներկայացրել է 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքները։ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակվել է 5 ուղղություններով, որոնցից 2 ուղղությունը Սյունիքի մարզում, 2-ը՝ Գեղարքունիքի, 1-ը՝ Վայոց Ձորի։ «Ներկա դրությամբ հակառակորդը մոտ 139 […]

Տոն` ոչ մի բանի մասին․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թավշյա խուլիգանությունը, որն ըստ տառաճանաչ մտավորականի` ավելին էր քան Արցախյան սրբազան ազատամարտը, մայիսի 8-ին նշվող Շուշիի փառապանծ հաղթանակի տոնը վերածեց նոյեմբերի 9-ի «ողբալի» կապուտուլյանտի «օրվա»: Թավշյա խուլիգանությունը խամրեցրեց ՀՀ-ում նշվող պետական ու եկեղեցական տոները: Սեպտեմբերի 21-ի անկախությունը դարձրեց առոչինչ, երբ գոյության հույսներս մնաց ռուսի, պարսիկի, թուրքի, հնդիկի, ամերիկացու […]

Որ հասարակությունը չջնջի ներքին «կարմիր գծերը»․ Վահե Հովհաննիսյան

Երկրում հաստատվել է պատային վիճակ, որը բերում է անհուսության աճի և, հետևաբար, ագրեսիայի գեներացման. թքելը, անձրևանոց նետելը, ամբիոն գրավելը ծիծաղելու բաներ են՝ այն սցենարի համեմատ, ինչը կարող է տեղի ունենալ, դեպի ուր մենք գնում ենք։ Զորքով և ալենատիպերով շրջապատված ՄԵԿ հոգին և դիմացը՝ անլիդերություն։ Սա ամենապարարտ միջավայրն է՝ ռացիոնալի, գրագետի պարտության ու անկառավարելի ագրեսիայի համար։ […]

Իշխանություն կա, որ օրհնություն է, իշխանություն կա, որ պատիժ է․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան․ «Իրավունք»

«Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով եկեղեցուն՝ ասել էր. «Եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ»: Իհարկե, միտքը միանշանակ ընկալելի չէ, անգամ զավեշտի է հասնում: Հասկանալու համար, թե այս արտահայտության վերաբերյալ ինչ դիրքորոշում ունի եկեղեցին, զրուցեցինք Շիրակի թեմի հոգեւոր առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց․ -Այո՛, ամեն […]

Միջադեպերից խուսափելու համար Փաշինյանի գտնվելու վայրը նախապես չեն ասում. «Ժողովուրդ»

Վաղը՝ ապրիլի 29-ին, գործող իշխանությունների կողմից տոն հռչակված Քաղաքացու օրն է: Դեռեւս 2019թ.-ին Ազգային ժողովը ընդունեց Կառավարության առաջարկած ««Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որով ապրիլի վերջին շաբաթ օրը սահմանվեց որպես Քաղաքացու օր: Հետաքրքրական է, որ Քաղաքացու օրը այս տարիների ընթացքում միայն մեկ անգամ 2019 թվականին է նշվել. այդ օրը Նիկոլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի