14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Առաջ չէինք կրակում. պատերազմից հետո իրենք գալիս էին, մենք լքում էինք տեղերը, հիմա կրակում ենք. Անդրանիկ Քոչարյան

Մենք էլ ենք կրակում, էն ինչ որ մերն ա՝ մերն ա. խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքում հակառակորդի կրակոցների դեպքերին։

«Ամենակարևոր բանը, եկեք արձանագրենք՝ էն ինչ որ մերն ա՝ մերն ա։ Եթե կրակեն՝ մենք կրակելու ենք, առաջ իրանք կրակում էին, մենք չէինք կրակում, պատերազմից հետո։ Իրենք գալիս էին, մենք լքում էինք տեղերը։ Էսօր, եթե իրենք կրակում են, տեսնում եք՝ կրակում ենք։ Եթե մենք առաջ ավելի շատ զոհ էինք տալիս, հիմա այդպես չի։ Եկեք լինենք կառուցողական մեր բանակի շուրջ և եթե անում ենք ռեֆորմներ, դա օր առաջ դառնա իրականություն։ Դա նշանակում է՝ կրթություն, սպառազինություն, կառավարում և համբերատարություն», – հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ