14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Հայաստանի իշխանությունը հրաժարվել է Արցախի անվտանգության երաշխավորը լինելու դերից. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ Ադրբեջանի համար ակնհայտ է դարձել, որ ՀՀ իշխանությունը մտադիր չէ մտնել Արցախում ստեղծված գործընթացի մեջ։

«Սա Ադրբեջանի համար կանաչ լույս է վառել»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը շատ է շեշտում Արցախի տարածքում «հակաահաբեկչական օպերացիայի» իրականացումը։

«Արցախի իշխանությունը պետք է պլանավորի ադրբեջանական հնարավոր հարձակումներ հատկապես ռազմական օբյեկտների նկատմամբ, իհարկե, կան նաև այլ թիրախներ, որոնց մասին Ադրբեջանն ակնարկում է, բայց ուզում եմ հստակ նշել, որ ՀՀ իշխանությունները, որպես անվտագության երաշխավոր, ոչ թե իրենց դերը լավ չեն կարողանում կատարել, այլ պարզապես հրաժարվել են այդ դերից», – հավելեց Աբրահամյանը

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ