22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2023

Պայքարել հայոց արդար դատի հաղթանակի համար և նպաստել ցեղասպան եղեռնագործությունների ու ոճիրների կանխմանը. Գարեգին Երկրորդ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով. «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Հարյուր և ավելի տարիներ առաջ մեկ և կես միլիոն հայորդիք իրենց կյանքի գնով վկայեցին հավատարմությունը աստվածաշնորհ մեր հայրենիքին ու հավատքին՝ մերժելով ուրացությունն ու ուծացումը։ Նրանք կենդանի պահեցին իրենց հավատն ու հույսը մեր ժողովրդի վերածննդի հանդեպ։ Ծիծեռնակաբերդի […]

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող մուտքը փակ է. նախատեսվում է Փաշինյանի այցը (ֆոտո)

Ոստիկանության աշխտակիցները քիչ առաջ փակեցին քաղաքացիների մուտքը դեպի Հայոց ցեղասպանության հուշհամալիր: Պատճառն այն է, որ նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը հուշահամալիր: Նշենք, որնախօրեին ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ այսօր՝ ապրիլի 24-ին, ժամը 8․30-ից 11․00-ն, պետական արարողական միջոցառման մասնակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով փակ է լինելու մուտքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Կոչ ենք անում ՌԴ-ին ի վերջո կատարել եռակողմ հայտարարության 6-րդ կետով ստանձնած իրենց պարտավորությունը․ ՀՀ ԱԳՆ

«2023թ. ապրիլի 23-ին Ադրբեջանի իշխանությունները, կոպտորեն խախտելով 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը, արդեն պաշտոնապես արգելափակել են Լաչինի միջանցքը՝ քայլեր ձեռնարկելով միջանցքում՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում անցակետ տեղադրելու ուղղությամբ: Ադրբեջանի զինված ուժերի կողմից այսօր իրականացված այս քայլը չի կարելի համարել Ադրբեջանի հերթական սադրանք անգամ․ այն իրապես 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնարար դրույթներից […]

Նիկոլ Աստվածաբանի հայտնությունը․ Լևոն Տեր-Պետրոսյան

Նախապես նշեմ, որ գրառումս, ըստ էության, լիովին համահունչ է Միքայել Սրբազանի՝ երեկ հրապարակված հրաշալի հարցազրույցին (Հրապարակ, 22.03.2023): Ես ընդամենը ցանկանում եմ որոշ մանրամասներ ավելացնել դրան: Երկրային «մանր-մունր» խնդիրները հորով-մորով անելուց հետո, Փաշինյանն անցել է երկնային օրենքների մեկնությանը: Սաղմոսասացի արվեստին «կատարելապես» տիրապետած վարչապետն այժմ որոշել է իր ծանրակշիռ ավանդը ներդնել նաև աստվածաբանության ոլորտում: Օրերս Ազգային Ժողովում […]

«Ապրիլի 23-ը պատմության մեջ կմնա որպես Արցախի և Հայաստանի գահավիժման սկիզբը խորհրդանշող օր». Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ապրիլի 23-ը պատմության մեջ կմնա որպես Արցախի և Հայաստանի գահավիժման սկիզբը խորհրդանշող օր։ Անցել է 5 տարի,բայց այդպես էլ հետևություն չենք արել։ Բոլորը բոլորին մեղադրում են ու միայն Նիկոլն է իր աշխարհաքաղաքական հովանավորների հետ «չաղ ու բախտավոր» քանդում մեր հայրենիքը։ Ժամ առ ժամ,րոպե առ րոպե հիշում եմ 2018-ի […]

Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել. ՊՆ

Ապրիլի 23-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքում, նախնական տվյալներով հակառակորդի կրակոցից, հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Արտյոմ Արսենի Պողոսյանը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

Որպես անկուսակցական եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակ, ցանկանում եմ անդրադառնալ պատգամավոր Մարիա Կարապետյանի՝ Ազգային Ժողովում սույն թվականի ապրիլի 20-ի ելույթին

Որպես անկուսակցական եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակ, ցանկանում եմ անդրադառնալ պատգամավոր Մարիա Կարապետյանի՝ Ազգային Ժողովում սույն թվականի ապրիլի 20-ի ելույթին: Նախ եւ առաջ, ինչպես որ վերոնշյալ պատգամավորը Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի՝ Սուրբ Հարության տոնի առիթով պատգամից մի հատված ընթերցելով նշել է, որ դա «ամենայն հարգանքով ընդդիմախոսություն է պետությանը, եթե նույնիսկ այդպիսին գիտակցաբար չի […]

«Ֆեյսբուք»-ն արգելափակել է «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով հուշային շրջանակների պատրաստման հնարավորությունը

Ֆեյսբուք»-ն արգելափակել է «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով հուշային շրջանակների պատրաստման հնարավորությունը: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը: «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը այս տարի ևս պատրաստել էր «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով հուշային շրջանակներ ֆեյսբուքյան օգտատերերի գլխավոր նկարների համար: Սակայն Ֆեյսբուքն արգելափակել է շրջանակների պատրաստման հնարավորությունը: Ուստի մենք առաջարկում ենք ներքևում տեղադրված նկարներում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի