22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2023

«Հավիտյանս թող անիծյալ լինեն դավաճան ու մորթապաշտ հայերը». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թող Տերը հավատքով զորացյալ և միասնական պահի մեր ժողովրդին, խաղաղ երկնքի ներքո պահպանի մեր Հայրենիքը և զորակից լինի համայն հայությանը` կրկին հզոր դարձնելու մեր պետությունը և բարօրության ու առաջընթացի մեջ հաստատելու մեր ժողովրդի ընթացքը: Հավերժ հիշատակ և խոնարհում, օսմանյան Թուրքիայի կողմից 1915-23թթ. ծրագրված և իրականացված Հայոց Ցեղասպանության անմեղ […]

«Սիրելի արցախցիներ, զորեղ մնացեք հավատքով, ամուր՝ ոգով և ձեր կամքի մեջ. ձեզ բնորոշ արիությամբ, Աստծո օժանդակությամբ կարող պիտի լինենք դիմագրավել և այս փորձությունը». Վեհափառ Հայրապետ

Այսօր, ինչպես վերջին տարիներին, Ամենայն Հայոց կաթողիկոսը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ծիծեռնակաբերդի բարձունքում պատարագ մատուցեց առանց քաղաքական իշխանության ներկայության: Վեհափառին ուղեկցում էր հոգևոր դասը: Անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչելուց հետո Վեհափառ Հայրապետը կարճ ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ՝ իր խոսքում դիմելով արցախահայ մեր եղբայրներին ու քույրերին, անդրադառնալով Արցախը Հայաստանին կապող Հակարիի կամուրջն ադրբեջանցիների կողմից փակելու ու այնտեղ […]

«Հայ ժողովրդի դավաճանն անուն-ազգանուն ունի, սկսվում է «ն»-ով, վերջանում՝ «ն»-ով». Մարգարիտա Սիմոնյան

RT-ի և «Ռոսիա Սեգոդնյայի» գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր տելեգրամի ալիքում գրել է. «Հայ ժողովրդի դավաճանն անուն-ազգանուն ունի․ սկսվում է «ն»-ով, վերջանում՝ «ն»-ով»։ Ես չեմ կարող զսպել զայրույթս և նույնիսկ չեմ ուզում հիշեցնել, որ հենց սկզբից ես սրա մասին զգուշացրել էի»։

Ադրբեջանցիների հետ գնալու, առաջ գալու վերաբերյալ դուք ընդհանրապես գործ չունեք. ոչ մի գյուղ էլ չեն մտել. Գլխավոր շտաբի պետ

ՀՀ զինված ուժերի գլխավոր տաբի պետ Էդվարդ Ասրյանը վստահեցնում է՝ իրավիճակն առաջնագծում հարաբերական կայուն է: Լրագրողների հարցին՝ ի՞նչ է կատարվում Տեղ գյուղում, սահմանազատման աշխատանքնե՞ր են իրականացվում՝ արձագանքեց. «Ես դրա հետ գործ չունեմ, Գլխավոր շտաբի պետը սահմանազատումով չի զբաղվում»: «Սահմանազատման, սահմանագծման աշխատանքների համար կա համապատասխան հանձնաժողով, այդ հանձնաժողովն աշխատանքներով զբաղվում է, ԳՇ պետն ունի ներկայացուցիչ հանձնաժողովի […]

«Միայն Սոթքը չեն թիրախավորել. եթե զոհ ենք ունեցել, դա չի նշանակում, որ միայն այդ ուղղությունն են թիրախավորել». Պաշտպանության փոխնախարար

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է սահմանային իրավիճակին: Դիտարկմանը, որ երեկ Սոթքում կրկին կրակոցներ են եղել, հայկական կողմը զոհ ունի, փոխնախարարն ասաց. «Գիտեմ, ցավակցում ենք: Միայն Սոթքը չեն թիրախավորել, եթե զոհ ենք ունեցել, դա չի նշանակում, որ միայն այդ ուղղությունն են […]

Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց ոչ ոք չպետք է անլուրջ մոտենա հայ ժողովրդի դեմ նոր բռնության ռիսկին․ Նատալի Լուզո

Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուզոն ընդգծում է՝ Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց որևէ մեկը չպետք է անլուրջ մոտենա հայ ժողովրդի դեմ նոր բռնության ռիսկին։ Նատալի Լուզոն նման կարծիք հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում։ «Հայոց ցեղասպանության տարելիցը տխուր պահ է, սակայն նաև հնարավորություն է անցյալից դասեր քաղելու համար։ Անցյալում հայ ժողովուրդը, հայկական մշակույթը, ինքնությունը շատ հաճախ […]

Այսօր էլ ցեղասպանության, էթնիկ զտումների վտանգի առջև են կանգնած ԼՂ-ում ապրող հայերը. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ

Ցեղասպանության միջազգային ճանաչումը միտված է աշխարհի որևէ այլ անկյունում մարդկության դեմ նմանատիպ հանցագործության կրկնությունը կանխելուն: Այս մասին նշված է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության՝ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ տարածած հայտարարության մեջ: «Այսօր՝ ապրիլի 24-ին, աշխարհասփյուռ հայ ժողովուրդը ոգեկոչում է 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը: Ծրագրված և իր ծավալներով […]

Սա անցյալի, ներկայի ու ապագայի մասին խորհելու ամենապատեհ պահն է. Նիկոլ Փաշինյանի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով է հանդես եկել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ: Դրանում ասված է. «Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք 20-րդ դարասկզբում Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակը, և տասնյակ հազարավոր քաղաքացիներ այսօր հարգանքի, հիշատակի և խոկումի երթ կիրականացնեն դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ապրիլքսանչորսյան երթը, թերևս, մեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի