22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Միայն Սոթքը չեն թիրախավորել. եթե զոհ ենք ունեցել, դա չի նշանակում, որ միայն այդ ուղղությունն են թիրախավորել». Պաշտպանության փոխնախարար

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է սահմանային իրավիճակին:

Դիտարկմանը, որ երեկ Սոթքում կրկին կրակոցներ են եղել, հայկական կողմը զոհ ունի, փոխնախարարն ասաց.

«Գիտեմ, ցավակցում ենք: Միայն Սոթքը չեն թիրախավորել, եթե զոհ ենք ունեցել, դա չի նշանակում, որ միայն այդ ուղղությունն են թիրախավորել: Մեր սահմանագծում ընդհանուր առմամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է: Մենք պետք է հաշվի առնենք իրադրությունը և դրանից բխող գործողություններ իրականացնենք: Նորից կրկնում եմ՝ իրադրությունը հարաբերականորեն կայուն է, որևէ փոփոխության դեպքում անմիջապես մեր լրատվական ծառայությունը տեղեկատվություն կտրամադրի»:

Հարցին, ի՞նչ իրավիճակ է Սյունիքի մարզի Տեղ գյուղում, արդյոք ադրբեջանական զորքերը հե՞տ են քաշվել, Պաշտպանության փոխնախարարը պատասխանեց.

«Տեղ գյուղի հետ կապված ամբողջ տեղեկատվությունը տրամադրվել է, և փոփոխության առումով այդ հատվածում ևս որևէ բան տեղի չի ունեցել»:

Հարցին՝ նորմա՞լ եք համարում, որ Տեղ գյուղում սահմանապահներն են ճշգրտումներ իրականացնում, նշված հատվածում սկսվե՞լ են սահմանազատման աշխատանքները, փոխնախարարը պատասխանեց.

«Ճշգրտում բառը մի փոքր կարող է այլ կերպ ընկալվել: Մեծ հաշվով՝ սահմանազատման վերջնական աշխատանքներն իրականացվելու են միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, որը սահմանազատման և սահմանագծման հարցերով է զբաղվելու: Այդ հատվածում և սահմանապահներ կան, և դեռևս Զինված ուժերի ներկայացուցիչներ, և որևէ փոփոխության դեպքում մենք չենք զլանա և տեղեկատվություն կտրամադրենք»:

Անդրադառնալով նախօրեին թշնամու կողմից Հայաստան-Արցախ սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը փակելուն և այնտեղ անցակետ տեղադրելուն, Սարգսյանն ասաց, որ պետք է անեն ամեն ինչ, որպեսզի հզորանան.

«Պետք է լինենք կուռ, միասնական և լավ, արդիական բանակ ունեցող պետություն, որը կպարտադրի ենթադրյալ որևէ հակառակորդի սադրանքներ չհրահրել, և այսպես շարունակ: Իսկ աշխարհը պետք է չհանդուրժի որևէ 2-րդ ցեղասպանություն, օրվա խորհուրդը հենց ավելի շատ՝ հիշել, պահանջել, որպեսզի միջազգային հանրությունը ճիշտ ժամանակին, ճիշտ արձագանքի, և դրանով կանխվեն ազգերի նկատմամբ հետագա ոտնձգությունները»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ