15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ադրբեջանցիների հետ գնալու, առաջ գալու վերաբերյալ դուք ընդհանրապես գործ չունեք. ոչ մի գյուղ էլ չեն մտել. Գլխավոր շտաբի պետ

ՀՀ զինված ուժերի գլխավոր տաբի պետ Էդվարդ Ասրյանը վստահեցնում է՝ իրավիճակն առաջնագծում հարաբերական կայուն է:

Լրագրողների հարցին՝ ի՞նչ է կատարվում Տեղ գյուղում, սահմանազատման աշխատանքնե՞ր են իրականացվում՝ արձագանքեց. «Ես դրա հետ գործ չունեմ, Գլխավոր շտաբի պետը սահմանազատումով չի զբաղվում»:

«Սահմանազատման, սահմանագծման աշխատանքների համար կա համապատասխան հանձնաժողով, այդ հանձնաժողովն աշխատանքներով զբաղվում է, ԳՇ պետն ունի ներկայացուցիչ հանձնաժողովի կազմում, ինձ հարցեր մի տվեք», – նշեց նա:

Հարցին՝ ադրբեջանցիները հետ գնացե՞լ են՝ նա արձագանքեց. «Ադրբեջանցիների հետ գնալու, առաջ գալու վերաբերյալ դուք ընդհանրապես գործ չունեք: Ոչ մի գյուղ էլ չեն մտել»:

Ասրյանը լրագրողներին ասաց, թե նրանք ռազմական գործից ոչ մի բան չեն հասկանում:

ԳՇ պետը լրագրողների այլ հարցերի չպատասխանեց. «Ազատ թողեք, գնամ, թողեք ես իմ ճանապարհով գնամ»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ