15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

«Հավիտյանս թող անիծյալ լինեն դավաճան ու մորթապաշտ հայերը». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թող Տերը հավատքով զորացյալ և միասնական պահի մեր ժողովրդին, խաղաղ երկնքի ներքո պահպանի մեր Հայրենիքը և զորակից լինի համայն հայությանը` կրկին հզոր դարձնելու մեր պետությունը և բարօրության ու առաջընթացի մեջ հաստատելու մեր ժողովրդի ընթացքը:

Հավերժ հիշատակ և խոնարհում, օսմանյան Թուրքիայի կողմից 1915-23թթ. ծրագրված և իրականացված Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերին: Նրանց սրբադասված հոգիները դեռևս արդարություն են փնտրում ամբողջ աշխարհում:

Երիցս հարգարժան են և փառավորյալ բոլոր նրանք, ովքեր զենքը ձեռքին պայքարեցին հանուն հայրենիքի, հանուն ապրելու իրավունքի, հանուն արդարության ու հավատքի:

Ցավալիորեն եղել են ու կան նաև բոլոր ժամանակների դավաճանները, որոնք խաբեությամբ, ագահությամբ, վախկոտությամբ ու տգիտությամբ իրենց հայրենակիցներին մահվան, ողբի, կորուստների ու կոտորածների են հասցրել: Հավիտյանս թող անիծյալ լինեն դավաճան ու մորթապաշտ հայերը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ